Լրահոս

21.05.2009 13:02


Տիգրան Արզաքանցյանը՝ հարկային փաթեթի մասին

Տիգրան Արզաքանցյանը՝ հարկային փաթեթի մասին

Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը խորհրդարանում պատասխանել է լրագրողների հարցերին և իր կարծիքը հայտնել քննարկվելիք հարկային փաթեթի վերաբերյալ։

-Տեղական արտադրանքն այսօր նոր-նոր սկսել էր զարգանալ։ Հայերի մենթալիտետը մի քիչ «վաստոկի» նման է։ Եթե ձեր տան մեջ անկոչ հյուր մտնի, ու դու էլ չես իմանում, թե նա ինչ պետք է անի, ո՞նց կընդունես։

Ըստ Տիգրան Արզաքանցյանի՝ «սրա վերջն այն կլինի, որ կառավարությունն ու Ազգային ժողովը նստեն, իրար հետ աշխատեն, մեխանիզմի ձևը գտնեն»։

Հարցին, թե ԱԺ պատգամավորների քանի՞ տոկոսը դեմ կլինի հարկային փաթեթին, Տ. Արզաքանցյանը պատասխանել է.

-99 տոկոսը։ Բոլորն էլ ուզում են, որ նորմալ խոսակցություններ տանեն, որ կարողանանք նորմալ եզրեր գտնել, որպեսզի այս օրենքը նորմալ աշխատի և՛ կառավարության, և՛ գործարարների համար

 

Այս խորագրի վերջին նյութերը