Վարդան Օսկանյան. «Սերժ Սարգսյանի կոչերը կարծեք թե արհամարհվում են»
Այսօր տեղի ունեցած ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի նիստից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը պատասխանել է լրագրողների հարցերին։
–Ինչպե՞ս եք գնահատում թեկնածուների կողմնակիցների նկատմամբ իրականացվող բռնությունները։
–Այդ տեղեկություններն ինձ էլ են հասել՝ մի՛ մասը մամուլից, մի՛ մասն ուղղակի իմ շփումներից։ Սրանք, իհարկե, ցավալի երևույթներ են։ Կարծում եմ, որ հնարավորին չափ արագ պետք է կանխվեն։ Որովհետև այս բոլորը, վերջիվերջո, ստվեր է գցելու ընտրությունների և՛ արդարացիության, և՛, մեծ հաշվով, արդյունքների վրա։ Եթե որոշ պատգամավորների թեկնածուների աշխատանքը խոչընդոտվում է, նշանակում է՝ հավասար պայմաններ չեն ստեղծվել, և, բնականաբար, արդյունքի վրա է ազդելու։ Սրանք, իմ կարծիքով, շատ մանր բաներ են, պետք է խուսափել։ Այս բոլորը կլինի նաև մեր շտաբի ուշադրության կենտրոնում, հավանաբար, նաև հայտարարություն կլինի։ Այնպես որ, հնարավորին չափ արագ պետք է անդրադառնալ այս հարցերին, որպեսզի կանխվեն, և իզուր տեղը ստվեր չգցվի ընտրությունների արդյունքի վրա։
–Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ընտրողներին հղած հիմնական ուղերձը հանդուրժողականություն պահպանելն է և այլ քաղաքական հայացքներ ունեցողների հանդեպ թշնամությունը չավելացնելը։ Ինչո՞ւ այս հորդորը տեղ չի հասնում և, օրինակ, Մալաթիա–Սեբաստիա համայնքում նման միջադեպերի ենք ականատես լինում։
–Կարծում եմ, որ իրավապահ մարմինները շատ արագ պետք է զբաղվեն այս հարցերով։ Միայն 7–րդ ընտրատարածքի խնդիրը չի, այլ նաև ստիպողաբար պատգամավորության թեկնածությունից հրաժարվելու խնդիրն Արմավիրում։ Իրավապահ մարմինները պետք է իրենց գնահատականը տան, և միայն դրանից հետո կարելի է վերջնական բան ասել։ Բայց, իրոք, հանդուրժողականությունն այս ընթացքում շատ կարևոր է։ Ես ուրախ եմ, որ հանրապետության նախագահը նման կոչեր անում է, բայց այս պահի դրությամբ կարծեք թե դրանք արհամարհվում են։ Հուսով եմ՝ մարդիկ կլսեն նախագահի կոչը, մեր բոլորի՛ կոչը։ Հանդուրժողականությունն իսկապես կարևոր է, բոլորի համար հավասար պայմաններ պետք է լինեն, որպեսզի հասարակությունն այլընտրանք ունենա իր որոշման մեջ, ճիշտ որոշում կայացնի, որպեսզի մենք կարողանանք վերջիվերջո ազատ, արդար ընտրությունների միջոցով ունենալ մի այնպիսի խորհրդարան, որին մեր հասարակությունն ամբողջությամբ կվստահի։ Եկեք արձանագրենք, որ այս տարիների ընթացքում միշտ վստահության դեֆիցիտ է եղել, և դա, անկախ ամեն ինչից, ազդել է և՛ Ազգային ժողովի հեղինակության, աշխատանքի վրա, և՛ նաև գործադիրի աշխատանքների վրա։
–Դուք համամի՞տ եք, որ «Ժառանգությունը» երբ ցանկություն հայտնի, կարող է մասնակցել միասնական շտաբի աշխատանքներին։
–Միանշանակ, իհա՛րկե։ Ցանկալի կլինի, որ «Ժառանգությունն» էլ լինի, որ նաև մյուս կուսակցությունները լինեն։ Այս ընդհանուր շտաբը բաց է բոլորի համար։ Ինձ համար էլ իսկական ազատ, արդար ընտրություններ անցկացնելու ցանկության միակ չափանիշն այս պահի դրությամբ շտաբի մաս կազմելն է։ Ովքեր շտաբում չկան, ինձ համար, անկեղծ ասած, կասկածելի է՝ արդյոք նրանք իրո՞ք ցանկություն ունեն՝ ազատ, արդար ընտրություններ անցկացնելու։
–Ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀԿ–ականների հայտարարություններին, որ շտաբի ձևավորումը ձևական բնույթ է կրում։
–Մենք մեր աշխատանքով ցույց կտանք, որ սա ձևական չէ։ Սա այսօրվա հրամայականն է։ Մեր առաջ առավել կարևոր հրամայական, քան ազատ, արդար ընտրություններ անցկացնելն է, իսկապես չկա՛։ Քսան տարի անց Հայաստանն արդեն հասուն պետություն է, և մենք իրոք պետք է կարողանանք առաջին հերթին մե՛ր հասարակությանն ապացուցել, որ ի վիճակի ենք ազատ, արդար ընտրություններ անցկացնել, որ ունենք խորհրդարան, կառավարություն, որոնք ունեն ժողովրդի ամբողջական աջակցությունը։ Եվ նաև միջազգային հանրության համար. վերջիվերջո, Հայաստանի միջազգային հեղինակության համար էլ ազատ, արդար ընտրություններ անցկացնելը կարևոր նշանակություն ունի։
–Նախընտրական քարոզչության ընթացքին հետևելով՝ տեսնո՞ւմ եք իշխանության այն քաղաքական կամքը, որ պետք է աննախադեպ ազատ, արդար ընտրություններ անցկացվեն։
–Այս մի քանի դեպքերով ես չեմ ուզում իսկապես դատողություն անել։ Իհա՛րկե, հիմնական քննությունն ընտրության օրը կլինի, դրան հաջորդած մի քանի ժամերը կլինեն, երևի թե 24 ժամը։ Այնպես որ, եկեք չնախապաշարվենք, որովհետև այսօր ազատ, արդար ընտրություններ անցկացնելն այնքան կարևոր է մեր ժողովրդի համար, որ ես ուզում եմ իրոք հավատալ, որ հնարավոր է անցկացնել։ Դրա համար էլ մենք այս ընդհանուր շտաբն ենք ստեղծում, կոչ ենք անում այս համագործակցությունը բոլորի հետ։ Հայաստանի հաջորդ հինգ տարվա ապագան կամ առհասարակ շատ բան կախված է ա՛յս ընտրություններից։
–Մտահոգություններ չե՞ք տեսնում։
–Իհա՛րկե տեսնում եմ։ Այդ դեպքերն ինձ մտահոգում են, բայց մյուս կողմից էլ, ելնելով հենց ազատ, արդար ընտրություններ անցկացնելու հրամայականից, չեմ ուզում նախապաշարվել և ուղղակի թևաթափ լինել և ասել, որ արդեն ամեն ինչ ավարտված է։ Ո՛չ, ամեն ինչ սկսվում է, իսկ մի քանի դեպք, որ եղել է, մեզ պետք է օրինակ ծառայի մյուսները կանխելու համար։
–Դուք ի՞նչ կարծիքի եք այն փաստի մասին, որ ԲՀԿ նախագահն ընտրողների հետ հանդիպմանը գնում է զինված։
–Չեմ ուզում դա մեկնաբանել։ Կարծում եմ, որ դրանից մեծ բան իսկապես պետք չէ սարքել։ Եթե Հայաստանում օրինական զենք կրելու իրավունք ունես, դա քո իրավունքն է։ Այնպես որ, պարոն Ծառուկյանի որոշումն է եղել՝ այդ օրն այդպես գնալու ընտրարշավի։
–Այսինքն, այդուհանդերձ, զե՞նք է եղել և ոչ թե հեռախոս։
–Նկարներից դատելով՝ ինչ որ ես տեսա, կարծում եմ՝ զենք էր։
–Փատորեն, անվտանգության առումով կարի՞ք կա զենքով շրջելը։
–Դա պարոն Ծառուկյանին հարցրե՛ք։ Ես դրա մեջ մեծ բան իսկապես չեմ տեսնում։
–Ինչպե՞ս կմեկնաբանեք, որ «Բարգավաճ Հայաստանը» ծանր տեխնիկա, մասնավորապես տրակտոր է բաժանում։ Արդյոք սա նախընտրական կաշառք չէ՞, և ինչպե՞ս կարելի է խոսել ազատ և արդար ընտրություններից, եթե մամուլը նման փաստեր է արձանագրում։
–Եթե «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամն այս երեք տարիներին ձեռքները ծալած նստած լիներ և ոչինչ արած չլիներ հայ գյուղացու համար, և հանկարծ ընտրության այս նախաշեմին ինչ–որ պարարտանյութ կամ տրակտորներ բաժաներ, ես կհասկանայի ձեր քննադատությունը։ Բայց չմոռանանք, որ այս հինգ տարիների ընթացքում կուսակցությունը, հիմնադրամը միշտ էլ ժողովրդի կողքին են եղել, բազմաթիվ բարեգործական աշխատանքներ արել։ Գիտեք, որ մեզ մոտ գարնանացան է, ի՞նչ է՝ գյուղացին պետք է տուժի՞ նրա համար, որ ընտրություններ կան, և որպեսզի քննադատատություն չհնչի՞։ Մի բան, որ արվել է, պետք է շարունակել անել՝ անկախ նրանից՝ մենք ընտրություններ ունե՞նք, թե՞ ոչ։
–Այսինքն, Դուք սա ընտրակաշառք չեք դիտարկում։
–Ո՛չ։ Առավել ևս, որ այդ տրակտորները դեռևս ոչ մեկին էլ չեն բաժանվել. ուղղակի ժամանակի առումով համընկել է, որ դրանք հասել են Հայաստան, և որովհետև պարոն Ծառուկյանը վստահաբար, անկախ արդյունքից, այդ տրակտորները գյուղացիների շահագործման ենթակայությանն է դնելու, արդեն ինքը դրանք, փաստորեն, տեղակայել է տաս մարզերում։ Ես կարծում եմ՝ սրա մեջ միայն ու միայն դրականը պետք է տեսնել։
–Ձեր ցանկացած հայտարարություն ՀՀԿ–ի կողմից բավական սուր արձագանք է գտնում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀԿ–ի այսքան կոշտ արձագանքը։ Մասնավորապես Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ Ձեզ չէր ցանկանա տեսնել ԱԺ–ում։
–Ես չեմ մեկնաբանում այդ բոլորը։ Իրենց պետք է հարցնեք, թե ինչու են ցավով ընդունում։ Ես ասում եմ այն, ինչ տեսնում եմ, ես քննադատում եմ այն, ինչ գտնում եմ, որ սխալ է արվել, շարունակում եմ դա անել։ Ընտրությունների ամբողջ իմաստն այն է, որ մենք խոսենք մեր խնդիրներից, լուծումներ առաջարկենք, ժողովրդի համար այլընտրանք հանդիսանանք։ Այնպես որ, ինձ համար բացարձա՛կ նշանակություն չունի, թե ինչպիսի արձագանք է լինելու։ Ցավալին միայն այն է, որ բովանդակային հարցադրումներին, քննադատություններին բովանդակային պատասխան չկա, այլ անձնական վիրավորանքներ են։ Սա՛ է ցավալին։ Ես չեմ արձագանքելու դրանց։ Միայն արձագանքելու եմ այն դեպքերում, երբ համարեմ, որ ասվածը կարող է ժողովրդի կողմից լուրջ ընկալվել։
–Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի հայտարարությունը, որ ՀԱԿ–ն ու ԲՀԿ–ն ուզում են կոալիցիա ստեղծեն, և ՀԱԿ–ը փորձում է գործող կոալիցիայի ուժային կենտրոնը փոխարինել դեպի ԲՀԿ։
–Ոչ մի մեկնաբանություն չունեմ։
–Դուք նախագահ դառնալու նկրտումներ ունե՞ք։
–Ժողովո՛ւրդ, սրանք խորհրդարանական ընտրություններ են, եկեք դրա՛ վրա կենտրոնանանք։

Ներկայացրեց Արեգնազ Մանուկյանը