Ոստիկանության պարզաբանումը «7օր»–ի հրապարակման հետ կապված
Ապրիլի 16-ինwww.7or.amկայքումհրապարակված «Ոստիկանությանպատասխանընորհարցերէառաջացնում»հոդվածումնշվումէ, որ ոստիկանության արձագանքը նոր հարցեր է առաջացրել: Ըստ հրապարակման` «Հայաստանն առանց ընտրակեղծիքների» խմբի նպատակը ոչ թե ընտրացուցակում ընդգրկված անձանց անձնագիր ունենալու հանգամանքի, այլ միևնույն անհատական տվյալներ ունեցողների (անուն, ազգանուն, հայրանուն) ինքնության պարզումն էր: Բացի այդ` մտահոգության տեղիք էր տվել նույն հասցեում մի շարք քաղաքացիների հաշվառված լինելու պատճառների վերաբերյալ ոստիկանության բացատրությունը:
«Ընտրակեղծիքների հետ կապված ահազանգերն սկսվել են» հոդվածի առնչությամբ ՀՀ ոստիկանությունը տվել է սպառիչ պարզաբանում: Տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու համար կրկին նշում ենք.
Ոստիկանության կողմից հայտարարվել է ոչ թե անձանց անձնագիր ունենալու հանգամանքը, այլ միևնույն անհատական տվյալներ ունեցողների (անուն, ազգանուն, հայրանուն) ինքնության տարբեր լինելը: Ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բացառապես օրենսդրությամբ սահմանված կարգով` բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա: Ընտրացուցակները կազմելիս` քաղաքացու հաշվառման հասցեում բնակվելու կամ բնակության վայրը փոխելու հանգամանքները պարզելու պարտականություն ոստիկանությունը չունի: «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ռեգիստրում ընդգրկվելու համար Հայաստանի Հանրապետության բնակիչը պարտավոր է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան տեղական ռեգիստրին տրամադրել իր մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն: Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի համաձայն մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս` քաղաքացին դիմում է նոր բնակության վայրի տեղական ռեգիստրին` նոր բնակության վայրում հաշվառվելու համար: Եթե մշտական բնակության վայրը փոխած ՀՀ քաղաքացիները չեն կատարում օրենքով իրենց վրա դրված պարտականությունը, ապա կրում են ոչ իրավաչափ անգործության հետևանքով անբարենպաստ հետևանքների առաջացման պարտականությունը:
Հրապարակման կապակցությամբ ոստիկանության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է,որ Վերին Շենգավիթ 6 փ. 2, Նորագավիթ 1 փ. 126, Բագրատունյաց 2 նրբ 2, Չեխովի փող. 15 Նկուղ, Սարի թաղ 19փ. 10, Դիմիտրովի փ 3, Գլինկայի 1 Նրբ 1, Երկաթուղայինների 7 փ. 8, Նոր Արեշ 14 փ. 61 հասցեները(դրանցից յուրաքանչյուրը) ընդգրկում են տարբեր ընտանիքներին պատկանող բազմաթիվ չհասցեավորված բնակելի տներ, որոնց բնակիչները բնակելի տարածությունների հասցեների բացակայության պատճառով հաշվառված են վերը նշված հասցեներում:
Ոստիկանության պարզաբանումը «7օր»–ի հրապարակման հետ կապված
Ապրիլի 16-ին www.7or.am կայքում հրապարակված «Ոստիկանության պատասխանը նոր հարցեր է առաջացնում» հոդվածում նշվում է, որ ոստիկանության արձագանքը նոր հարցեր է առաջացրել: Ըստ հրապարակման` «Հայաստանն առանց ընտրակեղծիքների» խմբի նպատակը ոչ թե ընտրացուցակում ընդգրկված անձանց անձնագիր ունենալու հանգամանքի, այլ միևնույն անհատական տվյալներ ունեցողների (անուն, ազգանուն, հայրանուն) ինքնության պարզումն էր: Բացի այդ` մտահոգության տեղիք էր տվել նույն հասցեում մի շարք քաղաքացիների հաշվառված լինելու պատճառների վերաբերյալ ոստիկանության բացատրությունը:
«Ընտրակեղծիքների հետ կապված ահազանգերն սկսվել են» հոդվածի առնչությամբ ՀՀ ոստիկանությունը տվել է սպառիչ պարզաբանում: Տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու համար կրկին նշում ենք.
Ոստիկանության կողմից հայտարարվել է ոչ թե անձանց անձնագիր ունենալու հանգամանքը, այլ միևնույն անհատական տվյալներ ունեցողների (անուն, ազգանուն, հայրանուն) ինքնության տարբեր լինելը: Ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բացառապես օրենսդրությամբ սահմանված կարգով` բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա: Ընտրացուցակները կազմելիս` քաղաքացու հաշվառման հասցեում բնակվելու կամ բնակության վայրը փոխելու հանգամանքները պարզելու պարտականություն ոստիկանությունը չունի: «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ռեգիստրում ընդգրկվելու համար Հայաստանի Հանրապետության բնակիչը պարտավոր է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան տեղական ռեգիստրին տրամադրել իր մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն: Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի համաձայն մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս` քաղաքացին դիմում է նոր բնակության վայրի տեղական ռեգիստրին` նոր բնակության վայրում հաշվառվելու համար: Եթե մշտական բնակության վայրը փոխած ՀՀ քաղաքացիները չեն կատարում օրենքով իրենց վրա դրված պարտականությունը, ապա կրում են ոչ իրավաչափ անգործության հետևանքով անբարենպաստ հետևանքների առաջացման պարտականությունը:
Հրապարակման կապակցությամբ ոստիկանության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Վերին Շենգավիթ 6 փ. 2, Նորագավիթ 1 փ. 126, Բագրատունյաց 2 նրբ 2, Չեխովի փող. 15 Նկուղ, Սարի թաղ 19փ. 10, Դիմիտրովի փ 3, Գլինկայի 1 Նրբ 1, Երկաթուղայինների 7 փ. 8, Նոր Արեշ 14 փ. 61 հասցեները (դրանցից յուրաքանչյուրը) ընդգրկում են տարբեր ընտանիքներին պատկանող բազմաթիվ չհասցեավորված բնակելի տներ, որոնց բնակիչները բնակելի տարածությունների հասցեների բացակայության պատճառով հաշվառված են վերը նշված հասցեներում:
ՀՀ ոստիկանություն