Հ. Հովհաննիսյան. ««Ժառանգության» կենտրոնական շտաբի նախագահը վստահեցրել է, որ վերոնշյալը միմիայն Ռուբեն Հակոբյանի անձնական կարծիքն է»
Քիչ առաջ Հայաստանի քաղաքագետների միությունում մեկնարկել են ընտրությունների վերահսկման միասնական շտաբի աշխատանքները, որին ներկա են ԲՀԿ–ից Վարդան Օսկանյանը, Վահե Էնֆիաջյանը, ՀԱԿ–ից՝ Լևոն Զուրաբյանը, Ստեփան Միանսյանը, ՀՅԴ–ից՝ Արմեն Ռուստամյանը և Սպարտակ Սեյրանյանը։ Ներկա չեն միայն ավելի վաղ միասնական շտաբ ստեղծելու հայտարարության տակ ստորագրած «Ժառանգության» ներկայացուցիչները։
ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի հայտարարությանը, թե իրենք այլևս չեն մասնակցելու այս նախաձեռնությանը, ասել է, որ երեկ անձամբ է խոսել «Ժառանգության» կենտրոնական շտաբի նախագահ Խաչատուր Քոքոբելյանի և «Ազատ դեմոկրատներից» Ալիկ Արզումանյանի հետ, ովքեր վստահեցրել են, որ վերոնշյալը միմիայն Ռուբեն Հակոբյանի անձնական կարծիքն է։
–Ես ուղիղ հարցրեցի՝ մասնակցելո՞ւ եք շտաբի աշխատանքներին, նրանք պատասխանեցին՝ մասնակցելու ենք։ Այսինքն՝ նման խոսակցություն չկա, որ իրենք հետ են կանչում իրենց ստորագրությունը, պարզապես գտնում են, որ ճիշտ կլինի, եթե անմիջապես մասնակցեն (ստորագրություն դնել–չդնելը մի քիչ միամիտ հասկացություն է, իրենք էլ դա ընդունեցին) ղեկավարները։ Ես ասացի, որ իրենց առաջարկը հարգվել է, քանի որ անցած անգամ ՀԱԿ–ի, ԲՀԿ–ի ղեկավարները հայտարարել են, որ իրենք լիազորել են իրենց ներկայացուցիչներին հանդես գալ հայտարարությամբ և ակտիվորեն մասնակցել միասնական շտաբի աշխատանքներին։ Ուստի «Ժառանգությունը», կարծում եմ, պետք է բավարարված լիներ դրանով։ Ես նաև իրենց հարցրեցի՝ կասկածներ ունե՞ն Քաղաքագետների միության վարչության չեզոքությանն այս գործընթացի կազմակերպման հարցում, ասացին՝ ո՛չ, դույզն–ինչ չենք կասկածում։ Բայց ասացի՝ ինչո՞ւ եք հետևում Գալուստ Սահակյանին և անարգում մեր միությունը՝ դահլիճից դուրս գալով,–ասել է Հ. Հովհաննիսյանը։
Նա ավելացրել է, թե «Ժառանգության» ներկայացուցիչները նաև նշել են, որ եթե միասնական շտաբի աշխատանքների ընթացքի որևէ փուլում չորս կուսակցությունների առաջնորդները հավաքվեն և քննարկեն շտաբի աշխատանքները, ապա իրենք էլ կմասնակցեն։
–Ես տալիս եմ այդ հավաստիքները։ Շտաբը պետք է գործնական արդյունքներ արձանագրի, և միայն դրանից հետո, ես համոզված եմ, որ երբ որ լուրջ նախադրյալներ կստեղծվեն, կուսակցությունների ղեկավարներն այս սեղանի շուրջ կհավաքվեն և նախնական գնահատական կտան այս աշխատանքներին,–հայտարարել է Հ. Հովհաննիսյանը։

7or.am