Լրահոս

21.05.2009 10:50


Հայաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է Բեռնար Ֆասյեին

Հայաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է  Բեռնար Ֆասյեին

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 20-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը:

Մինսկի խմբի համանախագահը Հայաստանի արտգործնախարարին էներկայացրել Բաքվում ունեցած իր հանդիպումների արդյունքները: Բեռնար Ֆասյեն տեղեկացրել է, որ ի շարունակություն Երևան և Բաքու անցյալ շաբաթ իր կատարած այցելության, համանախագահները մինչև այս ամսվա վերջ կայցելեն տարածաշրջան' նախապատրաստելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը, որը հնարավոր է կայանա Սանկտ-Պետերբուրգում:

ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը