Լրահոս

17.04.2012 18:22


ՄԻՊ–ի առաջարկին այս պահին դեռևս չեն արձագանքել միայն «Օրինաց երկիր» և Հայաստանի Հանրապետական կուսակցությունները

ՄԻՊ–ի առաջարկին այս պահին դեռևս չեն արձագանքել միայն «Օրինաց երկիր» և   Հայաստանի Հանրապետական կուսակցությունները

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը շարունակում  է  հանդիպումները 2012թ Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական շտաբերի ղեկավարների հետ:

 

Այսօր Պաշտպանը հանդիպել է  «Միավորված հայեր» և «Բարգավաճ Հայաստան»  կուսակցությունների  նախընտրական շտաբերի ղեկավարների  հետ և քննարկել ընտրական գործընթացներում Մարդու իրավունքների պաշտպանի  աշխատակազմի խորհրդատվական և դիտորդական հնարավորությունները`  առաջարկելով համագործակցություն  նախընտրական, միջընտրական և հետընտրական շրջանում:

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ խնդիրների, «Միավորված հայեր»  կուսակցությունը մասնավորապես մատնանշեց նախընտրական շրջանում իշխանական ուժերի կողմից  վարչական ռեսուրսի կիրառման դեպքերը, ինչպես նաև մասնավոր տարածքների սեփականատերերի շրջանում վախի մթնոլորտի գոյությունը:  

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբի ղեկավարը  հիմնականում բավարարված էր  նախընտրական զարգացումներով և էական խնդիրներ չէր արձանագրել, բացի ընտրացուցակներում առկա  որոշ անճշտություններից:  

Պաշտպանի հետ հանդիպման առաջարկին այս պահին դեռևս չեն արձագանքել միայն «Օրինաց երկիր» և   Հայաստանի Հանրապետական կուսակցությունները:

Պաշտպանի հաջորդ հանդիպումը կկայանա վաղը` Հայ Ազգային Կոնգրեսի  նախընտրական շտաբի ղեկավարի հետ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Այս խորագրի վերջին նյութերը