Ծեծի է ենթարկվել «Թեղուտ» ՓԲԸ անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից
Ապրիլի 17-ին, ժամը 02.35-ին, ոստիկանության Վանաձորի բաժնից Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ աջ ոտքի կոտրվածքով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է դիմել Թեղուտ գյուղի բնակիչ, 987 թ. ծնված Հրաչիկ Ղ.-ն՝ հայտնելով, որ վնասվածքն ստացել է նշված գյուղում, վայր ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքն ստացել է «Թեղուտ» ՓԲԸ անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով:
Հրաչիկ Ղ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 17-ի առավոտյան Թեղուտ գյուղի երեք բնակիչներ ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում են տվել, որ ապրիլի 16-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Թեղուտ» ՓԲԸ անվտանգության ծառայության պետ, 1970 թ. ծնված Սամվել Դ.-ն իր աշխատակիցների հետ միասին Թեղուտ գյուղում իրենց տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, ծեծի են ենթարկել և պատճառել մարմնական վնասվածքներ:
Տուժողներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ձեռնարկվում են միջոցառումներ Սամվել Դ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը վարում է ոստիկանության Թումանյանի քննչական բաժանմունքը:
Ծեծի է ենթարկվել «Թեղուտ» ՓԲԸ անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից