Լրահոս

17.04.2012 16:54


Ռուս-Հայկական (սլավոնական) համալսարանում ՄԱԿ-ի անկյուն է բացվում

Ռուս-Հայկական (սլավոնական) համալսարանում ՄԱԿ-ի անկյուն է բացվում
Ռուս-Հայկական (սլավոնական) համալսարանի ուսանողների համար ՄԱԿ-ի արժեքների և Հայաստանում ՄԱԿ-ի աշխատանքի մասին գրականությունն ավելի մատչելի կլինի, քանի որ համալսարանում այսօր բացվեց ՄԱԿ-ի անկյուն:

ՄԱԿ-ի գրասենյակի կողմից ՄԱԿ-ի անկյանը տրամադրված ՄԱԿ-ի հրատարակություններն ու տեղեկատվական այլ նյութերը կկրթեն ուսանողներին ՄԱԿ-ի արժեքների և գործունեության մասին: Համալսարանի դասախոսներն ու ուսանողները ՄԱԿ-ի անկյունը կօգտագործեն մշակութային, կրթական և այլ միջոցառումներ կազմակերպելու համար:

ՄԱԿ-ի անկյունը բացվեց ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության և Ռուս-հայկական սլավոնական համալսարանի միջև Համագործակցության ծրագրի շրջանակներում, որը ստորագրվեց այսօր:

Ի լրումն ՄԱԿ-ի անկյանը` երկու կառույցների միջև Համագործակցության ծրագիրը նախատեսում է ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովների, ՄԱԿ-ի մասին կրթական միջոցառումների կազմակերպում և ուսանողների մասնակցություն ՄԱԿ-ի տարբեր միջոցառումների:

«Ես բարձր եմ գնահատում մեր համագործակցությունը և մենք ուրախ ենք իրականացնել համատեղ միջոցառումներ, որոնք երիտասարդ սերնդին հնարավորություն կտան ՄԱԿ-ի արժեքավոր ցանցի մեջ ներգրավվել և աշխարհի խաղաղության պահպանման և զարգացման գործընթացներում իրենց մասնակցության կարևորությունն զգալ: Ուսանողները եռանդով են սպասում ՄԱԿ-ի անկյան բացմանը, ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովին, Ռուսերենի օրվան և ալյ նախաձեռնությունների, որոնք կիրականացվեն Ռուս-հայկական սլավոնական համալսարանում: Ես վստահ եմ, որ մեր համագործակցությունը իրապես կազդի զարգացմանն ու կլինի երկարաժամկետ հեռանկար»,- ասաց Արմեն Դարբինյանը, Ռուս-հայկական սլավոնական համալսարանի ռեկտորը:

ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան ասաց. ,Ես ուրախ եմ, որ մենք ընդլայնում ենք մեր համագործակցությունը Ռուս-հայակական (սլավոնական) համալսարանի հետ: ՄԱԿ-ի ուշադրության կենտրոնում երիտասարդներն են, և ուսանողները ՄԱԿ-ի արժեքների խթանման մեր վստահելի գործընկերներն են: Նրանք ՄԱԿ-ի միջոցառումների ակտիվ մասնակիցներն են, և մենք ուրախ ենք օգնել նրանց բարելավել ՄԱԿ-ի մասին իրենց գիտելիքներըե:

ՄԱԿ-ի անկյան բացումը Հայաստանում ՄԱԿ-ի ներկայության և ՄԱԿ-ում Հայաստանի

անդամակցության 20-ամյակի շրջանակներում կազմակերպվող նախաձեռնությունների

մի մասն է:

Միաժամանակ Ազգային գրադարանի շարժական ավտոբուսը ՄԱԿ-ի գրականությունն էր բաշխում համալսարանի բակում: Այն կազմակերպվել էր 2012թ. Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու շրջանակներում, որը կնշվի հաջորդ շաբաթ, Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը:

Այս խորագրի վերջին նյութերը