Լրահոս

17.04.2012 16:27


Էդուարդ Շարմազանով. «ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի»

Էդուարդ Շարմազանով. «ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի»

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդես է եկել մեկնաբանությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի երեկ Բաքվում կայացած կառավարության նիստում ԼՂ հիմնախնդրի առնչությամբ արած հայտարարության վերաբերյալ: Վերջինս մասնավորապես ասել էր` կգա օրը, երբ ադրբեջանական դրոշը կծածանվի Ստեփանակերտում եւ Շուշիում: Էդուարդ Շարմազանովը այս առնչությամբ ասել է.

«Առաջին` Ադրբեջանը պետք է դադարեցնի սպառազինությունների մրցավազքը եւ ռազմական հռետորաբանութունը: Երկրորդ` իր հասարակությանը պատրաստի ոչ թե պատերազմի, այլ խաղաղութան:

Երրորդ, եթե Ալիեւ կրտսերը շատ է ուզում Ստեփանակերտում տեսնել ադրբեջանական դրոշ, ապա դրան հասնելու համար կա միայն մեկ ճանապարհ` դիվանագիտական հարաբերությունների հաստատում Արցախի անկախ հանրապետութան հետ, որի արդյունքում Բաքվի ԼՂՀ դեսպանատան շենքում կծածանվի Արցախի անկախ հանրապետության դրոշը, իսկ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում հարեւան Ադրբեջանի դեսպանատան շենքին կարող են տեղադրել իրենց դրոշը: Կարծում եմ` ուշ թե շուտ Արցախից արեւելք ընկած երկրում կգիտակցեն, որ ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի»: 

Այս խորագրի վերջին նյութերը