Աշխարհ

17.04.2012 20:15


Լարսում երթևեկությունը թույլատրվում է միայն 3.5տ-ից ոչ ավելի ընհանուր քաշով մեքենաներին

Լարսում երթևեկությունը թույլատրվում է միայն 3.5տ-ից ոչ ավելի ընհանուր քաշով մեքենաներին

Ինչպես ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնել են Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից, քանի որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Ստեփանծմինդա-Լարսի հատվածում մնում է մեծ ծավալով քարակույտ և քանդված է ճանապարհի պաստառը, երթևեկությունը թույլատրվում է միայն 3.5տ-ից ոչ ավելի ընհանուր քաշով մեքենաներին: Այլ մեքենաների համար երթևեկությունը արգելված է: Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:

Գուդաուրի (Պոստա) - Կոբի հատվածում մեքենաները կշարժվեն  թունելներով` ձյունափլվածքից պաշտպանվելու նպատակով: Կիսակցորդները և 30-ից ավելի նստատեղ ունեցող  ավտոբուսները  թունելներում պետք է շարժվեն  միակողմանի:
Գուդաուրի - Կոբի  հատվածում մեքենաների կանգ առնելը արգելված  է:Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական  հսկողության և համակարգման ներքո: 
Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:

Այս խորագրի վերջին նյութերը