Վրաստանում սեռական խտրականություն քարոզող հեռուստախաղ է հեռարձակվում
Վրաստանի կանանց իրավապաշտպան ակտիվիստները պնդում են, որ նոր հեռուստախաղը ներկայացնում է սեքսիզմի`սեռական խտրականության առավել տարածված դրսեւորումը վրաց հասարակության շրջանում, որտեղ գերիշխող դերը շարունակում է պատկանել տղամարդուն:
Մարտի 25-ին «Imedy TV» հեռուստաընկերության շենքի առջեւ տասնյակ ակտիվիստներ էին հավաքվել`իրենց բողոքն արտահայտելու «Կնոջ տրամաբանություն» հեռուստախաղի դեմ, որտեղ 6 տղամարդ մասնակիցները դրամական մրցանակ են շահում, եթե ճիշտ են կռահում, թե ինչպես 6 երիտասարդ, գրավիչ կանայք կպատասխանեն պարզ հարցերի, օրինակ`«Երկնային ո՞ր մարմնի շուրջ է երկրագունդը պտտվում»:
Ցուցարարները պնդում են, որ հոլանդական հեռուստաշոուի վրացական տարբերակը սեռական խտրականության դրսեւորումներ է պարունակում եւ ընդհանրապես վիրավորական բնույթ ունի: Ցույցի մասնակիցները հետեւյալ բովանդակությամբ պաստառներ էին պարզել`«Տրամաբանությունը սեռ չի ճանաչում» եւ «Վերջ տվեք սեքսիստական քարոզչությանը»:
«Այս հեռուստախաղը թե´իր անվանմամբ, թե´բովանդակությամբ ոտնահարում է կանանց իրավունքները եւ ուղղակի վիրավորում է նրանց: Ծրագիրը հետեւյալ հաղորդագրությունն է հղում`տրամաբանությունը հատուկ է միայն տղամարդկանց», - ասում է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը`ուսանողուհի Մարիամ Գագոշաշվիլին:
«Կանանց նախաձեռնությունների աջակցության խումբ» ՀԿ-ի ներկայացուցիչ Էկա Ագդգոմելաշվիլին նշում է, որ նույնիսկ Վրաստանի նման երկրի համար հեռուստաշոուն անսովոր սեռական խտրականության դրսեւրում է ներկայացնում. այն կենտրոնանում է կին մասնակիցների արտաքին տեսքի վրա եւ միաժամանակ «նրանց ցածր ինտելեկտուալ մակարդակի վերաբերյալ մեկնաբանություններ» է պարունակում:
«Imedi TV» հեռուստաընկերության իրավական բաժնի ղեկավար Գիգի Գեորգաձեն իր հերթին հայտարարել է, որ ակտիվիստների բողոքները կուսումնասիրվեն:
«Պարզվում է`կանանց իրավունքներն են խախտվել, այդ դեպքում մենք եւ պրոդյուսերները կքննարկենք, թե ինչպես կարելի է արդիականացնել այս հեռուստաալիքը, որպեսզի այս բարդը հարցը կրկին չբարձրացվի», - ասաց նա:
2010 թվականից ի վեր, երկրում օրենք է գործում, որը պարտավորեցնում է Վրաստանին համապատասխանել ՄԱԿ-ի`կանանց նկատմամբ խտրականությունն արգելող եւ իրավունքների հավասարություն պահանջող կոնվենցիայի դրույթներին:
Սակայն իրավապաշտպան ակտիվիստները պնդում են, որ իրականությունը բոլորովին այլ է:
Վրաստանի Արհմիությունների միության`պաշտոնական վիճակագրության վրա հիմնված հետազոտության համաձայն`վրացի կանանց միջին աշխատավարձը կազմում է տղամարդկանց միջին աշխատավարձի կեսը: Վրաստանի խորհրդարանում կին պատգամավորների ներկայացվածությունը կազմում է 6,5 տոկոս: Միաժամանակ, կանանց շրջանում բարձրագույն կրթություն ունեցողների թիվը կազմում է 64 տոկոս, մինչդեռ տղամարդկանց 60 տոկոսը բարձրագույն կրթություն ունի:
Ուսումնասիրությունը գոյություն ունեցող խտրական վերաբերմունքը պայմանավորում է արմատավորված մշակութային կարծրատիպերով, որոնք ամրապնդվում են լրատվամիջոցների կողմից:
2011-ի վերջին Հանրային քաղաքականության ինստիտուտի անցկացրած հարցման 1000-ից ավելի մասնակիցների 2/3-ը պատասխանել է, որ ընտանիքում տղամարդը պետք է ունենա որոշիչ դերը, մինչդեռ հարցվողների կեսը նշել է, որ ամուսնությունից հետո կինը պետք է ավելի քիչ ժամանակ տրամադրի աշխատանքին եւ ավելի շատ ժամանակ անցկացնի տանը:
Հեռուստաշոուի դեմ կազմակերպված բողոքի ակցիան առաջինը չէ, որի միջոցով ակտիվիստները փորձում են պայքարել կնոջ ստորաքարշ կերպարի դեմ:
Կանանց միջազգային տոնի`մարտի 8-ի նախօրյակին, հատուկ բողոքի երթ էր կազմակերպվել կանանց ավտոմեքենաների ապահովագրության հատուկ սակագներ առաջարկող գովազդի դեմ: Գովազդում, մասնավորապես, նշվում էր, որ կանայք վատ վարորդներ են եւ սիրում են մեքենա վարելիս շպարվել:
«Սա տիպիկ «սեքսիստական» գովազդ է եւ շատ տարածված երեւույթ է Վրաստանում… Այն միաժամանակ չարաշահում է կնոջ կերպարը`որպես սպառողական արտադրանք`շեշտելով ավանդական մշակույթներում կնոջ վերաբերյալ ձեւավորված կարծրատիպերը», - ասում է կանանց իրավապաշտպան ակտիվիստ, կինոքննադատ Թեո Խատիաշվիլին:
Վերոնշյալ գովազդային արշավը հեղինակած «TGM Marketing» ընկերության տնօրեն Նիկո Թեւդորաշվիլին որեւէ վատ բան չի տեսնում այս ամենում:
«Ես այս գովազդային պաստառներում սեռական կամ այլ բնույթի խտրականության որեւէ դրսեւորում չեմ տեսնում: Չեմ կարծում, որ գովազդային արշավը սկանդալային միտում ուներ: Ինձ թվում է`այն ավելի շուտ կատակ էր, քան վիրավորանք: Պարզապես թյուրիմացություն է տեղի ունեցել ապահովագրական ընկերության եւ սպառողների միջեւ: Վրաստանում այնքան մեծ ֆեմինիստական շարժում չկա, որպեսզի ընկերությանը որեւէ վնաս հասցնի», - ասում է նա:
Խաթիաշվիլին իր հերթին պնդում է, որ ապահովագրական ընկերության գովազդի նման բազում օրինակներ կան, որոնք ամրապնդում են տղամարդուն մշտապես զիջող կնոջ կերպարը:
«Վրաստանում նման կարծրատիպ է ձեւավորվել, որն ամրապնդվում է այսպիսի գովազդներով, եւ մենք փորձում ենք արձագանքել դրանց: Անցյալ տարի նմանատիպ գովազդային ակցիա էր կազմակերպել նաեւ «Վրաստանի բանկ»-ը: Սակայն ամենավատը գարեջրի գովազդն էր … Մենք բողոքի ցույցը շարունակելու պատճառներ ունենք», - ասում է նա:

Նանա Կուրաշվիլի, Կովկաս
Կովկասյան լրատու