ՀՔՄ-ում կքննարկվի հանրային միասնական ընտրական շտաբի կառուցվածքը
Սույն թվականի հունվարից Հայաստանի քաղաքագետների միության կառույցում գործող POLITLOGOS իրավիճակային վերլուծությունների և քաղաքական կանխատեսումների ակումբում ՀՔՄ վարչությունը կազմակերպել է ընտրությունների հանրային վերահսկողության հիմնահարցին նվիրված քաղաքագիտական լսումների շարք: Լսումների տասնըմեկ նիստերի գումարման արդյունքում ապրիլի 4-ին ՀՔՄ կենտրոնական գրասենյակի նիստերի դահլիճում ԱԺ ընտրություններին մասնակցող չորս քաղաքականուժերի` Բարգավաճ Հայաստան կուսակցության, Ժառանգության, Հայ Ազգային Կոնգրեսի, Հայ Յեղափոխական Դաշնակցության լիազոր ներկայացուցիչներ Վարդան Օսկանյանը, Ռուբեն Հակոբյանը, Լևոն Զուրաբյանը և Արմեն Ռուստամյանը լրագրողների ներկայությամբ ստորագրել են ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի հիմնադրման մասինհամատեղ Հայտարարություն:
Լսումների երկրորդ լիագումար նիստում` ապրիլի 11-ին քննարկվել և հաստատվել են ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի կառուցվածքը և գործունեության ուղղությունները:
Քաղաքական ուժերի պատասխանատու ներկայացուցիչներն ընդունել են ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանի առաջարկությունը լսումների երրորդ լիագումար նիստը, որի ընթացքում հանրությանը կներկայացվի շտաբի անդամների կազմը, անցկացնել ապրիլի 18-ինժամը 11-ին: Հասցեն նույնն է` Մոսկովյան 33ա, ՀՔՄ կենտրոնական գրասենյակ
ՀՔՄ-ում կքննարկվի հանրային միասնական ընտրական շտաբի կառուցվածքը
Սույն թվականի հունվարից Հայաստանի քաղաքագետների միության կառույցում գործող POLITLOGOS իրավիճակային վերլուծությունների և քաղաքական կանխատեսումների ակումբում ՀՔՄ վարչությունը կազմակերպել է ընտրությունների հանրային վերահսկողության հիմնահարցին նվիրված քաղաքագիտական լսումների շարք: Լսումների տասնըմեկ նիստերի գումարման արդյունքում ապրիլի 4-ին ՀՔՄ կենտրոնական գրասենյակի նիստերի դահլիճում ԱԺ ընտրություններին մասնակցող չորս քաղաքականուժերի` Բարգավաճ Հայաստան կուսակցության, Ժառանգության, Հայ Ազգային Կոնգրեսի, Հայ Յեղափոխական Դաշնակցության լիազոր ներկայացուցիչներ Վարդան Օսկանյանը, Ռուբեն Հակոբյանը, Լևոն Զուրաբյանը և Արմեն Ռուստամյանը լրագրողների ներկայությամբ ստորագրել են ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի հիմնադրման մասինհամատեղ Հայտարարություն:
Լսումների երկրորդ լիագումար նիստում` ապրիլի 11-ին քննարկվել և հաստատվել են ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի կառուցվածքը և գործունեության ուղղությունները:
Քաղաքական ուժերի պատասխանատու ներկայացուցիչներն ընդունել են ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանի առաջարկությունը լսումների երրորդ լիագումար նիստը, որի ընթացքում հանրությանը կներկայացվի շտաբի անդամների կազմը, անցկացնել ապրիլի 18-ինժամը 11-ին:
Հասցեն նույնն է` Մոսկովյան 33ա, ՀՔՄ կենտրոնական գրասենյակ