Ապրիլի 18-19-ին տեղի կունենա ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը
Սույն թվականի ապրիլի 18-19-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովը:
Ապրիլի 18-ին գիտական գործունեության արդյունքները կամփոփեն ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկայի եւ տեխնիկական գիտությունների, Ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի, Բնական գիտությունների, Քիմիական եւ Երկրի մասին գիտությունների, Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքները:
Ապրիլի 19-ին ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը կներկայացնի ՀՀ ԳԱԱ 2011թ. գիտական գործունեության հիմնական արդյունքները: Ժողովին կմասնակցեն ՀՀ կառավարության անդամներ, հանրահայտ գիտնականներ, բարձրագույն ուսումական հաստատությունների ղեկավարներ, գիտական հասարակայնության ներկայացուցիչներ: Ժողովի ընթացքում ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Միխայիլ Պողոսյանը հանդես կգա «Ավիացիայի զարգացման համաշխարհային միտումները եւ ավիացիոն գիտության արդի խնդիրները» զեկույցով: ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը կներկայացնի «Հովսեփ Օրբելու գիտական եւ գիտակազմակերպական գործունեությունը» զեկույցը:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն