Լրահոս

17.04.2012 11:34


Համաշխարհային բանկը նոր նախագահ ունի

Համաշխարհային բանկը նոր նախագահ ունի

Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդն ընտրել է նոր նախագահ։ Կազմակերպության ղեկավարի պաշտոնը կստանձնի Դարտմուտի քոլեջի նախագահ, առողջապահության բնագավառի փորձագետ, ծագումով կորեացի 52-ամյա Ջիմ Են Կիմին, ում թեկնածությունն առաջադրել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Այս պաշտոնի համար պայքարում էին նաև Նիգերիայի ֆինանսների նախարար Նգոզի Օկոնյու-Իվեալան և Կոլումբիայի ֆինանսների նախկին նախարար Խոսե Անտոնիո Օկամպոն:

Միջազգային լրատվամիջոցները շեշտում են, թե Համաշխարհային բանկի տնօրենի պաշտոնում որպես կանոն  ընտրվում են ԱՄՆ քաղաքացիները։

Այս խորագրի վերջին նյութերը