Հերքում. «Ձեզ զանգահարողները ոչ թե դժգոհ ծնողներ են, այլ դպրոցից ազատված 2-3 նախկին ուսուցչուհիներ»
«7օր» լրատվամիջոցով 16.04.2012թ. հրապարակել է հոդված` Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանի վերաբերյալ` հիմք ընդունելով անհայտ ծնողների կողմից հնչեցրած ահազանգը, որ իբր այդ դպրոցի տնօրեն ՌուզանԱզիզյանն առաջին դասարանի ուսուցիչներից յուրաքանչյուրից 100–ական դոլար է պահանջում, որ թիվ 11 դպրոցումվախիմթնոլորտէտիրում, այնտեղվերջնականապեսհաստատվելենասիական-միապետականբարքեր։Ուսուցիչներըպատմելէին, որիրենցամենաշխատավարձից 3-4 հազարդրամենտալիսդպրոցին, 2007-08 ուստարումդասղեկինպարտադրվելէերեխաներից 5000-ականդրամհավաքելարդենիսկվերանորոգվածդահլիճիվերանորոգմանհամար, գնահատականներիբարելավմանհամարերեխաներից 30000–ականդրամէհավաքվելևայլն։
Ցանկանում եմ տեղեկացնել, որ նշված հերյուրանքները արդեն 3-4 տարի է տարբեր լրատվամիջոցներ պարապ մնալով և որևէ արդիական, առօրեական, լուսաբանման ենթակա նյութ չունենալով, իրարից բառացիորեն արտատպելով ցանկանում են հետաքրքրություն առաջացնել ընթերցողների շրջանում: Այնպես որ, Դուք առաջինը չեք և ինչ որ տեղ ժամանակավրեպ եք:
Պարզաբանեմ նաև, որ Ձեզ զանգահարողները ոչ թե դժգոհ ծնողներ են, այլ դպրոցից ազատված 2-3 նախկին ուսուցչուհիներ, որոնք «հալածյալի» կերպարանք ընդունած ամեն կերպ փորձում են վարկաբեկել թե Ռ. Ազիզյանին և թե դպրոցի ողջ կոլեկտիվին:
Ձեր լրատվամիջոցի համար չեմ զլանում ևս մեկ անգամ պարզաբանել, որ Ձեր կողմից տպագրված փաստերի կապակցությամբ, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվել է Երևանի Մ.Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոց ՊՈԱԿ-ի և Ռ. Ազիզյանի հայցն ընդդեմ նախկին ուսուցչուհիների` պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները տարածելու փաստով հերքում ներկայացնելու մասին:
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով հայցը բավարարվել է:
Եվ առաջին ատյանի դատարանը, և ՀՀ վերաքննիչ դատարանն իրենց վճռով և որոշմամբ, պարտավորեցրել են նախկին ուսուցչուհիներին տարբեր լրատվամիջոցներով հերքելու թիվ 11 դպրոց ՊՈԱԿ-ի և Ռուզաննա Ազիզյանի պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները: Դիտավորյալ չեմ նշում անուններ, քանի որ Ձեր հրապարակման մեջ էլ դրանք բացակայում են: Եթե Ձեզ կհետաքրքրեն վճիռները, կարող եմ ծանոթացնել:
Նախկին ուսուցչուհիները դիմել են դատարան նաև իրենց աշխատանքում վերականգնվելու պահանջով, սակայն նորից մերժվել են բոլոր դատական ատյաններում:
Հենց սրանք են հանդիսանում այն պատճառները, որ «նախկինները» տարբեր մարդկանց անունից և կեղծ հեռախոսազանգերով փորձում են ցեխ շպրտել և վարկաբեկել մի ամբողջ կոլեկտիվ:
Անհասկանալի է նաև Ձեր կողմից հրապարակված նյութի վերջաբանը.
Ու սա այն դեպքում, երբ մեր խմբագրություն դիմած ծնողների խոսքերով՝ Ռուզան Ազիզյանն ամենուր հայտարարում է, թե ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի համակուրսեցին է։
Պարզաբանեմ նաև, որ Ձեր կողմից որպես վերջաբան ընտրված նախադասությունը ևս նորություն կամ բացահայտում չէ, քանի որ զրպարտագրերում դա իր մշտական տեղն ունի: Միայն անհասկանալի է թե ինչ իմաստ են տեսնում զրպարտողները և զրպարտագրերը տպագրողները, որ «խորիմաստ» ձևով «համակուրսեցի» լինելու հանգամանքը ընկալում են որպես սենսացիոն երևույթ, որպես 21-րդ դարի կարևոր «բացահայտում» և անպայմանորեն անդրադառնում են այդ հանգամանքին:
Ես լինելով Ռ. Ազիզյանի փաստաբանը դատական բոլոր ատյաններում, միայն վերջում եմ իմացել այդ մասին և շատ հետաքրքիր է ինչպես կվերաբերվեին տպագրող և արտատպող լրատվամիջոցները, եթե Ռ.Ազիզյանը լիներ Բարաք Օբամայի համակուրսեցին:
Հերքում. «Ձեզ զանգահարողները ոչ թե դժգոհ ծնողներ են, այլ դպրոցից ազատված 2-3 նախկին ուսուցչուհիներ»
«7օր» լրատվամիջոցով 16.04.2012թ. հրապարակել է հոդված` Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանի վերաբերյալ` հիմք ընդունելով անհայտ ծնողների կողմից հնչեցրած ահազանգը, որ իբր այդ դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանն առաջին դասարանի ուսուցիչներից յուրաքանչյուրից 100–ական դոլար է պահանջում, որ թիվ 11 դպրոցում վախի մթնոլորտ է տիրում, այնտեղ վերջնականապես հաստատվել են ասիական-միապետական բարքեր։ Ուսուցիչները պատմել էին, որ իրենց ամեն աշխատավարձից 3-4 հազար դրամ են տալիս դպրոցին, 2007-08 ուստարում դասղեկին պարտադրվել է երեխաներից 5000-ական դրամ հավաքել արդեն իսկ վերանորոգված դահլիճի վերանորոգման համար, գնահատականների բարելավման համարերեխաներից 30000–ական դրամ է հավաքվել և այլն։
Ցանկանում եմ տեղեկացնել, որ նշված հերյուրանքները արդեն 3-4 տարի է տարբեր լրատվամիջոցներ պարապ մնալով և որևէ արդիական, առօրեական, լուսաբանման ենթակա նյութ չունենալով, իրարից բառացիորեն արտատպելով ցանկանում են հետաքրքրություն առաջացնել ընթերցողների շրջանում: Այնպես որ, Դուք առաջինը չեք և ինչ որ տեղ ժամանակավրեպ եք:
Պարզաբանեմ նաև, որ Ձեզ զանգահարողները ոչ թե դժգոհ ծնողներ են, այլ դպրոցից ազատված 2-3 նախկին ուսուցչուհիներ, որոնք «հալածյալի» կերպարանք ընդունած ամեն կերպ փորձում են վարկաբեկել թե Ռ. Ազիզյանին և թե դպրոցի ողջ կոլեկտիվին:
Ձեր լրատվամիջոցի համար չեմ զլանում ևս մեկ անգամ պարզաբանել, որ Ձեր կողմից տպագրված փաստերի կապակցությամբ, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվել է Երևանի Մ.Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոց ՊՈԱԿ-ի և Ռ. Ազիզյանի հայցն ընդդեմ նախկին ուսուցչուհիների` պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները տարածելու փաստով հերքում ներկայացնելու մասին:
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով հայցը բավարարվել է:
Եվ առաջին ատյանի դատարանը, և ՀՀ վերաքննիչ դատարանն իրենց վճռով և որոշմամբ, պարտավորեցրել են նախկին ուսուցչուհիներին տարբեր լրատվամիջոցներով հերքելու թիվ 11 դպրոց ՊՈԱԿ-ի և Ռուզաննա Ազիզյանի պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները: Դիտավորյալ չեմ նշում անուններ, քանի որ Ձեր հրապարակման մեջ էլ դրանք բացակայում են: Եթե Ձեզ կհետաքրքրեն վճիռները, կարող եմ ծանոթացնել:
Նախկին ուսուցչուհիները դիմել են դատարան նաև իրենց աշխատանքում վերականգնվելու պահանջով, սակայն նորից մերժվել են բոլոր դատական ատյաններում:
Հենց սրանք են հանդիսանում այն պատճառները, որ «նախկինները» տարբեր մարդկանց անունից և կեղծ հեռախոսազանգերով փորձում են ցեխ շպրտել և վարկաբեկել մի ամբողջ կոլեկտիվ:
Անհասկանալի է նաև Ձեր կողմից հրապարակված նյութի վերջաբանը.
Ու սա այն դեպքում, երբ մեր խմբագրություն դիմած ծնողների խոսքերով՝ Ռուզան Ազիզյանն ամենուր հայտարարում է, թե ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի համակուրսեցին է։
Պարզաբանեմ նաև, որ Ձեր կողմից որպես վերջաբան ընտրված նախադասությունը ևս նորություն կամ բացահայտում չէ, քանի որ զրպարտագրերում դա իր մշտական տեղն ունի: Միայն անհասկանալի է թե ինչ իմաստ են տեսնում զրպարտողները և զրպարտագրերը տպագրողները, որ «խորիմաստ» ձևով «համակուրսեցի» լինելու հանգամանքը ընկալում են որպես սենսացիոն երևույթ, որպես 21-րդ դարի կարևոր «բացահայտում» և անպայմանորեն անդրադառնում են այդ հանգամանքին:
Ես լինելով Ռ. Ազիզյանի փաստաբանը դատական բոլոր ատյաններում, միայն վերջում եմ իմացել այդ մասին և շատ հետաքրքիր է ինչպես կվերաբերվեին տպագրող և արտատպող լրատվամիջոցները, եթե Ռ.Ազիզյանը լիներ Բարաք Օբամայի համակուրսեցին:
Արշակ Թովմասյան, փաստաբան