Լրահոս

16.04.2012 17:37


Մարդու իրավունքների պաշտպանը այցելել է «Ժառանգության», ՀՅԴ և ՀԴԿ նախընտրական շտաբեր

Մարդու իրավունքների պաշտպանը այցելել է «Ժառանգության»,  ՀՅԴ և ՀԴԿ նախընտրական շտաբեր

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, Պաշտպանի առաջին տեղակալը,  արագ արձագանքաման ծառայության ղեկավարը և աշխատակազմի այլ ներկայացուցիչներ հանդիպել են Հայաստանի դեմոկրատական, Հայ հեղափոխական դաշնակցություն և Ժառանգություն կուսակցությունների շտաբերի ղեկավարների հետ։

Հանդիպման ժամանակ Պաշտպանը մանրամասնել է ընտրական գործընթացներում իր խորհրդատվական և դիտորդական հիմնական երկու գործառույթները և ներկայացրել Պաշտպանի  116 թեժ գծի, արագ արձագանքման ծառայության,  հանրապետության 6 մարզերում նորաբաց գրասենյակների հնարավորությունները ընտրական գործընթացների շրջանակներում: Նա վերահաստատել է Պաշտպանի աշխատակազմի պատրաստակամությունը իրավական աջակցություն տրամադրել խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին՝ իրենց թեկնածուներին և վստահված անձանց:  Պաշտպանը կարևորել է համագործակցությունը նախընտրական և ընտրական շրջանում, ինչը  հնարավոր է արդյունավետրեն շարունակել հետագա 5 տարիներին Ազգային Ժողովում:

Հանդիպման ընթացքում  կողմերը քննարկել են կուսակցություններին հուզող հարցերն ու խնդիրները` կապված նախընտրական շրջանի զարգացումների հետ։ Ի թիվս այլ հարցերի  Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչները նշել են մեկ բնակարանի հասցեում 100 անձի գրանցման դեպքը և վերջինիս վերաբերյալ ոստիկանության անբավարար արձագանքը։ Դեմոկրատնական կուսակցության անդամները ընդգծել են խնդիրներ՝ կապված ընտրակաշառքի բաժանման և կուսակցության պաստառների ոչնչացման հետ։ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները հայտնել են որպես ընտրակաշառք սննդի և կենցաղային իրերի բաժանման դեպքերի, ինչպես նաև մարզերում ընտրողների շրջանում վախի մթնոլորտի առկայության մասին: Պաշտպանը հորդորել է բոլոր ներկաներին և իրենց կուսակիցներին խախտումների մասին այս և այլ տեղեկետվության մանրամասները դիմումների կամ ահազանգերի տեսքով հասցեավորել նաև իրեն։

Համաձայն ձեռք բերված նախնական պայմանավորվածության` վաղը Պաշտպանը այցելելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  և Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական շտաբեր:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Այս խորագրի վերջին նյութերը