Լրահոս

16.04.2012 15:04


ԿԸՀ անգործության ծանր հետևանքների մասին

ԿԸՀ  անգործության ծանր հետևանքների մասին

Մ Ի Ջ Ա Ն Կ Յ Ա Լ     Ա  Ր  Տ  Ա  Հ  Ե  Ր  Թ    Զ Ե Կ ՈՒ Յ Ց

ԿԸՀ  անգործության  ծանր հետևանքների մասին

/2012թ. ԱԺ ընտրության  նախընտրական քարոզչություն՝ 08.04.12թ. - 14.04.12թ./

1. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Ինչպես  մինչև  ապրիլի  8-ը, այնպես  էլ  2012թ. ԱԺ ընտրության  նախընտրական քարոզչությունն  անցնում  է  պետական ռեսուրսների  զանգվածային  օգտագործմամբ  հօգուտ կուսակցական շահերի, միայն  մի  տարբերությամբ՝ ՀՀԿ-ական Վարչապետի  փոխարեն  այդ գործում գլխավոր  դերակատար է  դարձել  ՀՀ  Նախագահի պաշտոնը  զբաղեցնող  ՀՀԿ  ղեկավարը: 

Ակնհայտ  է նաև, որ  այդ  խախտումները, նույնպես,  կարող  են  էական ազդեցություն  ունենալ  ընտրության արդյունքների  վրա, մասնավորապես, 

 1.1.քաղաքական  պաշտոններ  զբաղեցնող  պատգամավորության թեկնածուները, իրենց  պաշտոնեական լիազորություններն  իրականացնելիս  կամ  նրանց  փոխարեն /պաշտոնեական դիրքի չարաշահում/, նախընտրական քարոզչություն  են  իրականացնում, այդ  թվում, իրենց  կուսակցությունների  օգտին /22-րդ հոդվածի   1/1-րդ  մաս/: Բանը  հասել  է  նրան, որ  ԱԺ  նիստերը  չեն  կայանում  այդ  օրինախախտումների  հետևանքով,

 

 1.2.ՀՀ  Նախագահի պաշտոնը  զբաղեցնող  ՀՀԿական  պատգամավորության թեկնածուն  իր  աշխատանքային  այց-նախընտրական քարոզչական  միջոցառումներում  օգտագործում  է  պետական միջոցներ, այդ  թվում, մարդկային  ռեսուրսներ /2.1-րդ կետ/,

 

 1.3.ԶԼՄ-ները, և առաջին  հերթին, հեռուստաընկերությունները  հանրայինի  գլխավորությամբ, լուսաբանում  են  քաղաքական  պաշտոններ  զբաղեցնող  պատգամավորության թեկնածուների, ընտրական օրենսգրքով /22-րդ հոդվածի      1/3-րդ  մաս/    գործունեությունը /2.2.-րդ կետ/:   

 

 Սակայն, ԿԸՀ-ը  բացարձակորեն  չի  անդրադառնում  գործածվող  ԸՕ-ի  22-րդ  հոդվածի  պահանջների  խախտումներին, ավելին, տարբեր  ձևական պատճառներ  որոնելով, շարունակում  է զանգվածային  ձևով  չքննարկել  ԿԸՀ  ներկայացված  դիմում-բողոքները, փորձելով  օրինախախտումների  բացակայության  պատրանք ստեղծել, ինչն արդեն  իսկ  խաթարել  է  ընտրությունների  օրինական ընթացքը:

2. ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

 2.1. http://www.president.am/events/visits/arm/?visits=2&id=391

http://www.armradio.am/arm/news/?part=pol&id=47632

http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=5160&year=2012&month=04&day=12&lang=arm

http://armenpress.am/arm/news/687753/hanrapetakany-pordzum-e-stextsel-uzhex-u-barekecik-gyuxakan.html

http://www.youtube.com/watch?v=lUnv7IFfuBc  և  այլն,

 2.2. -կառավարության  12.04.12թ.-ի  նիստը,

-ՀԱՊԿ  12.04.12թ.-ի  խորհրդակցությունները,

-«Երևանն աշխարհի գրքի մայրաքաղաք» 12.04.12թ.-ի  միջոցառումը,

-Նորանշանակ դատավորի  երդման  12.04.12թ.-ի  արարողությունը,

-ՀՀ  Նախագահի 12.04.12թ.- 13.04.12թ.-ի    աշխատանքային  այցերը  և  այլն,

 2.3. http://www.a1plus.am/am/politics/2012/04/12/nicolson

3. ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

3.1. Պետության  գլխին՝ միջոցներ ձեռնարկել պետական մարմինների  բնականոն  գործունեության  ուղղությամբ /ՀՀ  Սահմանադրության 49-րդ հոդված/, ինչպես նաև, օրինակ  չծառայել  հիշյալ օրինախախտումների  իրականացման համար,

3.2. ԿԸՀ-ին՝ իրականացնել  իր  լիազորությունները  ԸՕ  1-ին հոդվածի  2-րդ մասի  պահանջների  կատարման  վերահսկման   ուղղությամբ, իսկ  ԿԸՀ  նախագահին՝  ձեռնպահ մնալ, օրինախախտումների  մասին  բողոքների  հեղինակներին  վարկաբեկելու  անհիմն  նախաձեռնություններից,

3.3. Միջազգային  դիտորդներին  ձեռնպահ  մնալ  անփաստարկ, այն  էլ  ժամանակավրեպ,  գնահատականներից / 2.3.-րդ կետ/:

 «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ»

Դիտորդական առաքելություն

Այս խորագրի վերջին նյութերը