Տնտեսական

16.04.2012 11:16


Հաշվարկվել է 415.45 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

Հաշվարկվել է 415.45 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ  բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 10.04-14.04.2012թթ ընկած ժամանակահատվածում  իրականացված ստուգումների և շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի  քննության արդյունքում  ԲՊՏ կողմից կայացվել է  780.0 հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել է 415.45 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Տավուշի  ՏԲ վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման  գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ   հաշվարկվել է 75.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս:

Սյունիքի  ՏԲ վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման  գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ   հաշվարկվել է 234.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս:    

     Լոռու ՏԲ վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման  գործով 4 ֆիզիկական անձի  նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 4 որոշում և    հաշվարկվել է 106.45հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս:

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Սյունիքի  ՏԲ կողմից  2 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր  գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Արմավիրի  ՏԲ կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր.

ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Շիրակի  ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում:

Ապօրինի որս

Արագածոտնի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված որսի կանոնների խախտման համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2  որոշում:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ.բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 541.0հազ.դր. գումար:                                     

                       ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը