Ապրիլի 13-ին www.7or.am կայքում հրապարակված «Ընտրակեղծիքների հետ կապված ահազանգերն սկսվել են»հոդվածում նշվում է, որ ընտրացուցակներում նույն անուն, ազգանուն, հայրանունով բազմաթիվ ընտրողներ կան (ընդ որում՝ նաև տարիքային փոքր տարբերությամբ), ովքեր բնակվում են ... նույն տանը:
Հրապարակման համաձայն` նախընտրական շտաբներից մեկը հայտնաբերել է նաև, որ 4-րդ ընտրատարածքում գրանցված է հազվադեպ հանդիպող` Բալբաբյան ազգանունով և նույն անուն, հայրանունով երկու մարդ, ինչպես և գոյություն ունեն բազմաթիվ տներ և բնակարաններ, որտեղ գրանցված է 20, 34, 50, 81 մարդ:
Ոստիկանության ուսումնասիրությամբ (քաղաքացիների անհատական տվյալներով, այդ թվում նաև՝ անձնագիր տալու մասին դիմումներում առկա լուսանկարներով) պարզվել է, որ հրապարակման մեջ նշված և դրան կից ներկայացված ցուցակի միևնույն անուն, ազգանուն, հայրանուն ունեցող անձինք տարբեր մարդիկ են:
Մասնավորապես.
1. նույն փողոցում բնակվող չորս Միխայիլ Պավլովիչ Զադորկիններից Ֆիոլետովո 1 փ. տ.268 հասցեում հաշվառված անձը (ծնված` 29.05.1986թ.) ստացել է թիվ AF 0676163 անձնագիրը, նույն հասցեում հաշվառված նույն անուն ազգանուն, հայրանուն ունեցող անձը (ծնված` 03.09.1987 թ.)` թիվ AH 0525711 անձնագիրը, նույն տարեթիվ ունեցող, տարբեր հասցեներում հաշվառված Միխայիլ Պավլովիչ Զադորկիններից (ծնված` 01.10.1990 թ.) առաջինը ստացել է թիվ AH 0461807 անձնագիրը, իսկ երկրորդը` (ծնված` 16.02.1990 թ.)` թիվ AH0293677 անձնագիրը: Ընդ որում, հրապարակմանը կից ներկայացված ցուցակում նշված Զադորկին ազգանուն ունեցող բոլոր անձանց լուսանկարները տարբեր են:
Հարկ ենք համարում նշել, որ կայքում տեղադրված ցուցակում Աննա Պետրովնա Զադորկինայի (ծնված` 01.01.1952 թ.) անհատական տվյալների համընկմամբ մյուս անձի տվյալները չեն նշվել: Ոստիկանության ուսումնասիրությամբ պարզվել է, որ նույն անուն, ազգանուն, հայրանուն ունեցող մյուս անձը` Աննա Պետրովնա Զադորկինան ծնվել է 08.09.1955 թ. և հաշվառված է Ֆիոլետովո 1 փ., տ. 258 հասցեում (լուսանկարներով և մյուս անհատական տվյալներով հաստատվել է նրանց տարբեր անձ լինելու հանգամանքը):
2. Սամվել Ռազմիկի Բարսեղյան անուն, ազգանուն, հայրանուն ունեցող անձանցից առաջինը ծնվել է 01.06.1966թ., հաշվառված է ք. Երևան, Նոր Նորք, Մոլդովական փ. շ. 30, բն. 2 հասցեում, անձնագրի համարը` AK 0333009, սոցիալական քարտի համարը` 1114660477: Երկրորդը ծնվել է 28.07.1959թ., հաշվառված է ք. Երևան, Նոր Նորք, Մոլդովական փ. շ. 30/3, բն. 15 հասցեում, անձնագրի համարը` AM 0340727, սոցիալական քարտի համարը` 3807590463: Անձնագիր տալու մասին դիմումներում նշված անձանց լուսանկարները տարբեր են:
3. Ազնիվ Քաջիկի Մնացականյան անուն, ազգանուն, հայրանուն ունեցող անձանցից առաջինը ծնվել է 02.04.1960թ., հաշվառված է Արագածոտնի մարզ, Բյուրական 3 փ., տ. 6 հասցեում, անձնագրի համարը` AF 0776303, սոցիալական քարտի համարը` 5204600345: Երկրորդը ծնվել է 17.12.1974թ., հաշվառված է Արագածոտնի մարզ, Բյուրական 3փ., 1 նրբ., տ. 7 հասցեում, անձնագրի համարը` AE 0305193, սոցիալական քարտի համարը` 6712740240: Անձնագիր տալու մասին դիմումներում նշված անձանց լուսանկարները տարբեր են:
4. Ռաֆիկ Ռաֆիկի Կարապետյան անուն, ազգանուն, հայրանուն ունեցող անձանցից առաջինը ծնվել է 26.07.1967թ., Անդրանիկի փ. շ. 103, բն 38 հասցեում հաշվառվել է 29.01.1988թ., անձնագրի համարը` AH 0503931, սոցիալական քարտի համարը` 3607670447: Երկրորդը ծնվել է 20.09.1989թ., նույն հասցեում հաշվառվել է 28.12.2009թ., անձնագրի համարը` AG 0609093, սոցիալական քարտի համարը` 3009890869: Անձնագիր տալու մասին դիմումներում նշված անձանց լուսանկարները տարբեր են:
5. Սերգեյ Աբգարի Բալբաբյան անուն, ազգանուն, հայրանուն ունեցող անձանցից առաջինը ծնվել է 08.03.1933թ. Ադրբեջանի Դաստաֆյուրի շրջանի Շահումյան գյուղում, անձնագրի համարը` AB 0212910, սոցիալական քարտի համարը` 180330295: Երկրորդը ծնվել է 15.09.1935թ. Ադրբեջանի Դաշքեսանի շրջանի Զագլիկ գյուղում, անձնագրի համարը` AF 0707429, սոցիալական քարտի համարը` 2509350250: Անձնագիր տալու մասին դիմումներում նշված անձանց լուսանկարները տարբեր են:
Նույն հասցեում կամ թաղամասում միևնույն անուն, ազգանուն, հայրանուն ունեցող անձանց առկայությության փաստը անձնագիր տրամադրելիս կամ հաշվառման գործողություններ կատարելիս իրավական արգելք հանդիսանալ չի կարող:
Հրապարակման ուսումնասիրությամբ պարզվել է նաև հետևյալը.
Ոստիկանությունն արձագանքել է «7օր»–ի հրապարակմանը