Լրահոս

15.04.2012 21:45


Գյումրիի քաղաքապետի դստեր նշանածի սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է

Գյումրիի քաղաքապետի դստեր նշանածի սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է

Ձերբակալվել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր նշանածի սպանության մեջ կասկածվող Հարություն Սարգսյանը։ Վերջինս Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին է։ Նման որոշում կայացվել է այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Հիշեցնենք, որ քաղաքապետի դստեր նշանածի` 27-ամյա Կարեն Եսայանի դին ապրիլի 12-ին հայտնաբերվել էր Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հարևանությամբ` «Սև Բերդ» տանող ճանապարհին գտնվող «Մերսեդես-200» ավտոմեքենայի մեջ: 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

 

Այս խորագրի վերջին նյութերը