Լրահոս

15.04.2012 11:10


ԿԸՀ–ը Տիգրան Խզմալյանի կնոջ՝ պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչել

ԿԸՀ–ը Տիգրան Խզմալյանի կնոջ՝ պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչել

Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում քննարկեց մի շարք պատգամավորական թեկնածուների ինքաբացարկի դիմումները։

Ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Նարինե Միրզոյանը /ցուցակի 116-րդ տեղում էր/:ԿԸՀ անդամները միաձայն որոշեցին Նարինե Միրզոյանի` պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչել:

 Հիշեցնենք, որ նա կինոռեսժիսոր, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանի կինն է:

ԿԸՀ-ն քննեց նաեւ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված չորս անձանց ինքնաբացարկի դիմումները եւ բոլորի գրանցումները  ուժը կորցրած ճանաչեց:

Ինքնաբացարակի դիմում են ներկայացրել 35-րդընտրատեղամասում առաջադրված Հայկ Սուլթանյանը, 38-րդում` Հայկ Բարսամյանը, 11-րդում` Կարեն Սմբատյանը, 40-րդում` Սուսաննա Աբրահամյանը: 

Այս խորագրի վերջին նյութերը