Լրահոս

20.05.2009 17:56


Արգիշտի Կիվիրյանի գործով առաջադրված մեղադրանքը վերափոխվել է

«Armenia Today» և «Bagin.info» լրատվական գործակալությունների տնօրեն Արգիշտի Կիվիրյանի դեմ բռնության փաստի առթիվ գործը հարուցվել էր  քրեական օրենսգրքի 117 հոդվածով՝ դիտավորյալ թեթև առողջական վնասի պատճառում։ Սակայն նրա կինը՝ փաստաբան Լուսինե Սահակյանը, գտնում էր, որ Կիվիրյանին ցանկացել են սպանել։ Հարուցված քրեական գործը վերաորակավորվել է և քննվում է քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի դրույթներով՝ «մահափորձ»։ Հիշեցնենք, որ հետաքննությունը վարում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը։

 

Այս խորագրի վերջին նյութերը