Սերժ Սարգսյանն անձամբ է խնդրում Գեղամյանի, գեներալ Մանվելի ու մյուսների համար. «Հավատանք, որ փոխենք» շարքից (տեսանյութ)
Նախընտրական քարոզչության շրջանակներում երեկ ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Սերժ Սարգսյանը հանդիպում էր Երևանի Արաբկիր համայնքի բնակիչների հետ։ Ավելի ճիշտ կլինի ասել, որ Սարգսյանը հանդիպում էր Արաբկիր համայնքում գտնվող պետական հիմնարկների աշխատողների ու գործարար Արտակ Սարգսյանի (Արտակ՝ «SAS»–ի) բերած մարդկանց հետ։ Գաղտնիք չէ, որ «արաբկիրի» ընտրողներին հիմնականում կամավոր պարտադիր սկզբունքով էին հավաքել հարթակի շուրջ։
Ինչպես պարզ դարձավ Սարգսյանի ելույթից՝ նա շարունակում է անձամբ քարոզել ՀՀԿ–ի մեծամասնական թեկնածուների օգտին։ Թեկնածուներն այդ հիմնականում գործարարներ են կամ կիսակրիմինալ դեմքեր։
Եթե հիշում եք, ամիսներ առաջ գործարարների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ ղեկավարը հայտարարեց, թե իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի գործարարությունը տարանջատվի իշխանությունից և պետական համակարգից։ Նախընտրական այս շրջանը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը շատ սկզբունքային գործիչ է և հետևողականորեն տարանջատում է գործարարությունն իշխանությունից՝ ամեն կերպ ձգտելով խորհրդարան տանել Սամվել Ալեքսանյանին, Արտակ Սարգսյանին և այլոց։
Ուշագրավն այն է, որ երեկ Սերժ Սարգսյանը «արաբկիրցիներից» բառացիորեն խնդրում էր ձայն տալ ոչ միայն ՀՀԿ–ի առաջադրած մեծամասնական թեկնածուների, այլ նաև ՀՀԿ համամասնական ցուցակի օգտին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀԿ համամասնական ցուցակում են հայտնվել Արտաշես Գեղամյանը, գեներալ Մանվելը և այլ կարկառուն սերժականներ, ստացվում է, որ Սերժը դռնեդուռ ընկած քարոզում է, որպեսզի, օրինակ, Գեղամյանը պատգամավոր դառնա։
Փաստորեն, Գեղամյանը տունը հանգիստ նստած սպասում է, թե երբ է Սերժն իր համար ձայներ հավաքելու, որպեսզի պատգամավոր դառնա։ «Մալադեց» Գեղամյանին, որ երկրի նախագահին կարողանում է աշխատեցնել իր օգտին։ Ասեմ, որ նախագահը գլուխ չի պահում, լավ է աշխատում։ Մարզից Երևան է գալիս ու Երևանից գնում մարզ։ Եվ այդ ամենը «Քե՛զ համար, Շուշա՛ն», «Քե՛զ համար, Արտա՛շ», «Քե՛զ համար, Մանվե՛լ», «Քե՛զ համար, Սամվե՛լ» ծրագրի շրջանակներում։
Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ օրն է ընկել Սերժ Սարգսյանը և որքան թույլ են նրա դիրքերը, որ ստիպված է դառնալ սամվելալեքսանյանների, մհերների, սասերի և գեղամյանների գովազդային գործակալը։
Սրանից մի քանի տարի առաջ ո՞վ կպատկերացներ, որ իրար «մարդասպան», «ղումարբազ» ու «դհոլ» որակումները տված գործիչներն այսքան կինտեգրվեն։ Իրոք, որ պետք է հավատալ, որ փոխվել կա աշխարհում, և կա մի իրավիճակ, երբ մարդը դառնում է «դհոլի» համար հարթակ բարձրացող և «դհոլի» համար քվե խնդրող սովորական քարոզիչ։

Կորյուն Մանուկյան