Լրահոս

14.04.2012 13:08


Ադրբեջանական բանակի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ

Ադրբեջանական բանակի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտզորքերի շփման գծում  ադրբեջանական բանակիառաջապահ ուժերի  կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի արդյունքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, արձակվել է ավելի քան  1400  կրակոց:   

Բացի հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերից, շփման գծի երկարությամբ հակառակորդի օդուժն անցած շաբաթվա ընթացքում իրականացրել է մի շարք ուսումնական թռիչքներ:

ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից թռիչքային բոլոր թիրախները հավաստանշվել են ժամանակին և շարունակ պահվել խիստ վերահսկողության տակ:

Անցած շաբաթվա ընթացքում Արցախի ցամաքային և օդային տարածքի պաշտպանությունն իրականացվել է առանց միջադեպերի:

 ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը