ՀԴԿ անդամ. «Ոհմակային մտածողությունը բերել է քաղաքացիների հուսալքության»
«Եթե մարդն ասում է, որ ինքը փոքր մարդ է այս երկրում, դա շատ բան է ասում մեր բարոյահոգեբանական մթնոլորտի մասին: Սա խայտառակություն է, բայց համատարած երևույթ է»,- այսօր հրավիրված ասուլիսին ասել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության անդամ Արամ Գյուրջյանը:
Ըստ բանախոսի՝ քաղաքացու նման մտածելակերպի պատճառը նաև պետության և պաշտոնյաների վերաբերմունքն է։
–Եթե այս բարոյահոգեբանական խնդիրները չլուծվեն, ապա Հայաստանում որևէ բնագավառում հաջողություններ չեն կարող լինել: Ոհմակային մտածողությունը բերել է նրան, որ մեր քաղաքացիները լիովին հուսալքված են և չեն հավատում իրենց ուժերին,–ասել Գյուրջյանը՝ խնդրի լուծումը տեսնելով համակարգային փոփոխությունների մեջ։

7or.am