«Էկոլուր» բնապահպանական գործակալությունը Արարատյան դաշտավայրի վիճակի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Արարատի մարզում ջրի, վարելու, սերմի գումար չունենալու պատճառով գյուղացին ստիպված հրաժարվում է սեփական հողը մշակել: Ինչպես վկայում են տեղի բնակիչները, 1 հեկտր հողատարածք վարելու համար իրենցից 80 000-ից 100 000 դրամ գումար են պահանջում: Ստիպված նրանք 3000 դրամ օրավարձով աշխատում են հարուստների համար: Արարատի Օրհուս կենտրոնում, «Քո ձայնը լսելի դարձրու» ծրագրի շրջանակներում կազմակերպված քննարկման մասնակիցներն ահազանգել են, որ սյսօր հողը մշակում է մի քանի հարուստ ընտանիք։
Մասնավորապես, Արարատի Կանանց խորհրդի նախագահ Սեդա Դարբինյանը նշել է. «Հենց իմ աղջիկն ունի 9000մ սեփականաշնորհված հող: Ինքն իր հողամասում ոչ մի բան չի կարողանում անել`մտածելով որ չի կարող վարել. օրենքը դրել են, որ կանխիկ պիտի գումարը մուծես: Գումար չունեն: Գյուղ տեղ է, աշխատավարձ չեն ստանում, թոշակառու չեն, դրսից ոչ մի եկամուտ ներս չի մտնում այդ ընտանիքը: Հեռուստատեսությամբ մենք շատ լսում ենք, գյուղնախարարության կողմից հաղորդում են` մենք գյուղացիների կողքին կանգնած ենք: Ճիշտ չեն ասում, ոչ մի ձևով էլ կանգնած չեն: Վարկ են տալիս, բայց ինչքան են տուժվում այդ վարկի դիմաց: Սերմը բերել են, բայց չեն ասում, թե որ գյուղացուն են տվել, որ ցանի, բացարձակ ճիշտը չեն ասում, գյուղացին սերմ չունի, որ ցանի: Կգա ժամանակը, ոչ մի վարելահող չի մշակվի: Միայն մեծահարուստները կկարողանան դա անել»: «Հեռուստատեսությամբ կառավարությունն ասում է` գյուղացիներին մենք ամեն ձևով ընդառաջում ենք, բերքը կստանան, գումարը կտան, իսկ ներքին կարգով հրահանգ են տալիս ՋՕ-երին, ՋՕ-ն ասում է, փողը չտվեց, ջուր չտաս, թող գնա, բողոքի: Որոշումն իրենց ձեռքին է, գումարը չես տվել, ջուրը չեմ տալիս: Գնա քեզ պատեպատ տուր»,- ասում Արարատի ՇՊԱԿ-ի պատասխանատու Տիգրան Մաթևոսյանը: «Եթե ինչ-որ տեղ, գյուղացիների պահանջով եմ ասում, պայմանագիր կնքվի գյուղացու հետ և ժամանակ տրվի, որ գյուղացին աշնանը հողը մշակելուց և եկամուտ ստանալուց հետո վճարի վարձերը, ապա բոլորն էլ կմշակեն իրենց հողերը: Բայց երբ սկզբից պահանջում են բոլոր վարձերը, գյուղացին չի կարողանում վճարել. նրա տուն ոչ մի լումա չի մտնում»,- առաջարկում է Սեդա Դարբինյանը: Արարատի Օրհուս կենտրոնի տվյալների համաձայն` Արարատյան դաշտավայրը արդեն իսկ կորցրել է 30 000 հա վարելահող: Հողերը ենթարկվում են ուժեղ աղակալման, և անապատացման գործընթացներն ավելի են ինտենսիվանում: «Մենք այս ահազանգերն ուղղում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Երիցյանին, ով քաղաքական պատասխանատվություն է կրում գյուղատնտեսական ոլորտում բարեփոխումների համար, և ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, ով պատասխանատու է ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի համար»,-նշված է հրապարակման մեջ:
Գյուղացին սերմ չունի, որ ցանի
«Էկոլուր» բնապահպանական գործակալությունը Արարատյան դաշտավայրի վիճակի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Արարատի մարզում ջրի, վարելու, սերմի գումար չունենալու պատճառով գյուղացին ստիպված հրաժարվում է սեփական հողը մշակել: Ինչպես վկայում են տեղի բնակիչները, 1 հեկտր հողատարածք վարելու համար իրենցից 80 000-ից 100 000 դրամ գումար են պահանջում: Ստիպված նրանք 3000 դրամ օրավարձով աշխատում են հարուստների համար: Արարատի Օրհուս կենտրոնում, «Քո ձայնը լսելի դարձրու» ծրագրի շրջանակներում կազմակերպված քննարկման մասնակիցներն ահազանգել են, որ սյսօր հողը մշակում է մի քանի հարուստ ընտանիք։
Մասնավորապես, Արարատի Կանանց խորհրդի նախագահ Սեդա Դարբինյանը նշել է. «Հենց իմ աղջիկն ունի 9000մ սեփականաշնորհված հող: Ինքն իր հողամասում ոչ մի բան չի կարողանում անել`մտածելով որ չի կարող վարել. օրենքը դրել են, որ կանխիկ պիտի գումարը մուծես: Գումար չունեն: Գյուղ տեղ է, աշխատավարձ չեն ստանում, թոշակառու չեն, դրսից ոչ մի եկամուտ ներս չի մտնում այդ ընտանիքը: Հեռուստատեսությամբ մենք շատ լսում ենք, գյուղնախարարության կողմից հաղորդում են` մենք գյուղացիների կողքին կանգնած ենք: Ճիշտ չեն ասում, ոչ մի ձևով էլ կանգնած չեն: Վարկ են տալիս, բայց ինչքան են տուժվում այդ վարկի դիմաց: Սերմը բերել են, բայց չեն ասում, թե որ գյուղացուն են տվել, որ ցանի, բացարձակ ճիշտը չեն ասում, գյուղացին սերմ չունի, որ ցանի: Կգա ժամանակը, ոչ մի վարելահող չի մշակվի: Միայն մեծահարուստները կկարողանան դա անել»:
«Հեռուստատեսությամբ կառավարությունն ասում է` գյուղացիներին մենք ամեն ձևով ընդառաջում ենք, բերքը կստանան, գումարը կտան, իսկ ներքին կարգով հրահանգ են տալիս ՋՕ-երին, ՋՕ-ն ասում է, փողը չտվեց, ջուր չտաս, թող գնա, բողոքի: Որոշումն իրենց ձեռքին է, գումարը չես տվել, ջուրը չեմ տալիս: Գնա քեզ պատեպատ տուր»,- ասում Արարատի ՇՊԱԿ-ի պատասխանատու Տիգրան Մաթևոսյանը:
«Եթե ինչ-որ տեղ, գյուղացիների պահանջով եմ ասում, պայմանագիր կնքվի գյուղացու հետ և ժամանակ տրվի, որ գյուղացին աշնանը հողը մշակելուց և եկամուտ ստանալուց հետո վճարի վարձերը, ապա բոլորն էլ կմշակեն իրենց հողերը: Բայց երբ սկզբից պահանջում են բոլոր վարձերը, գյուղացին չի կարողանում վճարել. նրա տուն ոչ մի լումա չի մտնում»,- առաջարկում է Սեդա Դարբինյանը:
Արարատի Օրհուս կենտրոնի տվյալների համաձայն` Արարատյան դաշտավայրը արդեն իսկ կորցրել է 30 000 հա վարելահող: Հողերը ենթարկվում են ուժեղ աղակալման, և անապատացման գործընթացներն ավելի են ինտենսիվանում:
«Մենք այս ահազանգերն ուղղում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Երիցյանին, ով քաղաքական պատասխանատվություն է կրում գյուղատնտեսական ոլորտում բարեփոխումների համար, և ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, ով պատասխանատու է ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի համար»,-նշված է հրապարակման մեջ: