Լրահոս

20.05.2009 17:54


Իսահակ Մալխասյանի որոշումը ՀԱԿ–ի հետ համաձայնեցված էր

Երևանի ավագանու ընտրություններում «Հայ ազգային կոնգրես» դաշինքի ընտրական ցուցակում ներառված թեկնածու Իսահակ Ժորայի Մալխասյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որը բավարարվել է։

Ինչպես «7օր»-ին տեղեկացրել է ՀԱԿ անդամ Արման Մուսինյանը, Իսահակ Մալխասյանի որոշումը դաշինքի հետ համաձայնեցված է եղել.

-Իսահակ Մալխասյանի որոշումը պայմանավորված է նրանով, որ նա ընտրական գործընթացում ավելի ակտիվ գործունեություն կարող է ծավալել։ Որոշումն իրենն է՝ դաշինքի հետ համաձայնեցված։

Իսահակ Մալխասյանը ՀԱԿ ցուցակում զբաղեցնում էր 148-րդ տեղը։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը