Փոխվելու մասին կոչերը Ռուստամյանի կասկածանքն են առաջացնում
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը Եղեգնաձորում նախընտրական հանդիպման հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որազգային խնդիրների մասին չպետք է խոսեն ազգային կարևոր հարցերի լուծման վճռական փուլում մի կողմ քաշվածները և այն ուժերը, որոնց պատճառով այսօր երկրից արտագաղթ է տեղի ունենում:
–Մեր հայրենակիցներն այսօր ավելի շատ Հայաստանից դուրս են, քան Հայաստանում: Ի՞նչ իրավունքով են մարդիկ խոսում սոցիալական արդարությունից, սոցիալիզմից, երբ թքած ունեն, թե իրենց տված թոշակով, աշխատավարձով հայ մարդը կարող է ապրել, թե ոչ: Այն նվազագույն աշխատավարձը, որ առաջարկում է իշխանությունը, կեսն է կազմում այն զամբյուղի, որն անհրաժեշտ է մարդուն գոյատևելու համար: Այս ամենի մեջ ժողովրդին պահած քաղաքական ուժն ի՞նչ իրավունք ունի խոսել արդարությունից, ժողովրդավարությունից,-ասել է Ա. Ռուստամյանը:
Նրա կասկածանքն են առաջացնում փոխվելու մասին կոչերը, քանի որ դրանց հեղինակներն առաջին հերթին պետք է փոխեն հենց իրենց.
–Բոլորն ապրել ու գործել են մեր աչքի առաջ: Մենք կարող ենք ճիշտ գնահատել` ում խոսքին հավատալ, ում խոսքին՝ ոչ։ Շատ քաղաքական ուժեր կան, որոնց հետ երբևէ չէինք պատկերացնելու, որ կարող ենք կողք կողքի կանգնել, բայց գերակա՝ ազգային շահը մեզ ստիպել է գնալ համագործակցության։
Փոխվելու մասին կոչերը Ռուստամյանի կասկածանքն են առաջացնում
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը Եղեգնաձորում նախընտրական հանդիպման հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ ազգային խնդիրների մասին չպետք է խոսեն ազգային կարևոր հարցերի լուծման վճռական փուլում մի կողմ քաշվածները և այն ուժերը, որոնց պատճառով այսօր երկրից արտագաղթ է տեղի ունենում:

7or.am