Բնապահպաններ. «Սահմանադրությունը երաշխավորող մարմնի շարունակվող անգործությունն արդեն խնդիր է ստեղծում»
Մարտի 31-ից հետո` անցած երկու շաբաթվա ընթացքում, բացահայտվեց, որ մեր պետության ու հանրության բոլոր կառույցները (ներառյալ Երեւանի քաղաքապետարանը), ինչպես նաեւ Հայ Առաքելական Եկեղեցին ընդունում են, որ իսկապես անհրաժեշտ է վերջ տալ մեր քաղաքի ճարտարապետական միջավայրը եւ բնական ռեսուրսները մասնավոր շահերի օգտին զոհաբերելու արատավոր պրակտիկան:
Աբովյան փողոցից ապամոնտաժված տաղավարների սեփականատերն իր հերթին հայտարարեց, որ ինքը ոչ մի կապ չունի Մաշտոցի պուրակում «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի կողմից տաղավարների տեղադրման թույլտվության պայմանների ակնհայտ շեղումներով կառուցված ինքնակամ շինությունների հետ:
Այնուհանդերձ, Մաշտոցի պուրակում ստեղծված անօրինական եւ համայնքի շահերը ոտնահարող դրությունը շարունակում է մնալ անփոփոխ: Չնայած նրան, որ երկրում կրիմինալ իրավիճակն օր օրի սրվում է, եւ իրավապահ մարմինների ծանրաբեռնվածությունը ընտրությունների անվտանգությունն ապահովելու գործում ակնհայտորեն աճում է, ոստիկանությունը շարունակում է պահպանել Մաշտոցի պուրակի ինքնակամ շինությունները:
Ստեղծված իրադրությունը վկայում է, որ երկրում Սահմանադրությունը երաշխավորող մարմնի շարունակվող անգործությունն արդեն խնդիր է ստեղծում պետության ներքին անվտանգության համար:
Գիտակցելով այս աննորմալ իրադրությանը վերջ տալու անհրաժեշտությունը` մենք ստիպված ենք կրկին ցուցաբերել մեր վճռականությունը Մաշտոցի պուրակում օրենքի գերակայությունը վերականգնելու գործում:
Մաշտոցի պուրակումինքնակամշինություններիապամոնտաժմանաշխատանքներընախաձեռնող խումբ

Մաշտոցի պուրակում ինքնակամ շինությունների ապամոնտաժման աշխատանքները նախաձեռնող խումբ