Լրահոս

14.04.2012 09:50


«Անվճար տնկիներ» այսօր Մաշտոցի պուրակում

«Անվճար տնկիներ» այսօր Մաշտոցի պուրակում

  Ֆինլանդացի արվեստագետ Աննա-Լեա Կոպպերին անվճար տրամադրում է հացենու տնկիներ (ծառի լատիներեն անվանումն է` fraxinus)։ Սիրով հրավիրում ենք ձեզ, ձեր ընկերներին, ազգականներին այցելել (բահերով) Երեւան քաղաքի Գլխավոր պողոտային հարող Մաշտոցի պուրակ, տնկիներ վերցնելու համար։ Ձեր կողմից ակնկալում ենք ընդամենը այն տեղեկեկությունը, թե ում հետ եք ցանկանում տնկել ծառը եւ ինչ անուն կուզեիք տալ ձեր տնկիին։ Բոլոր տնկիները, որպես բնապահպանական արվեստի գործեր կաճեն այն տեղերում, որոնք կընտրեք դուք ինքներդ։

Հանդիպման վայրը` ք. Երեւան, Գլխավոր պողոտա, Մաշտոցի պուրակ
Ապրիլի 14-ին (շաբաթ օրը)

Ժամը` 12:00 – 16:00             

Վերը նշված վայրում ձեւավորվելու է ,գրասենյակե, բաղկացած սեղանից եւ աթոռներից, որին մոտենալով դուք կարող եք ձեռք բերել հացենու տնկի: Արվեստագետի օգնականը կարձանագրի ձեր ծառին տրված անունը, այդ անունը կգրվի հատուկ ցուցանակի վրա, որը կկապվի տնկիին։ Բոլոր մասնակիցները կստանան նաեւ ուղղեցույց` տնկիները բարենպաստ տեղերում տնկելու եւ դրանց խնամքի վերաբերյալ։ Տնկողները պետք է պատասխանատվությամբ մոտենան ծառերի աճեցման ընթացքին։ Տնկիների բաշխման բնապահպանական, արվեստի հետ զուգորդված այս ընթացքը կնկարահանվի` հետաեգայում վիդեո ինստալացիայի ձեւաչափով  ցուցահանդեսում ներկայացվելու նպատակով։

 Հանրային այս պերֆորմանսը դիտարկում է շրջակա միջավայրի փոփոխությունները եւ տրանսգենային բույսերի օգտագործումը առեւտրային նպատակով։ Սննդի համար գործածվող բույսերի բազմաթիվ տեսակներ այլևս ,բնօրինակներե չեն, այլ բուծված են տրանսգենային սերմերից։ Արվեստի այս աշխատանքը հղում է խնդրի հասարակական, քաղաքական եւ առողջության հետ կապված հետեւանքներին. խնդրի ,ուժայինե լուծումը տրվում է հօգուտ առեւտրային շուկայի։

Աննա-Լեա Կոպպերին նպատակ ունի իրազեկել հանրությանը ժամանակակից բնապահպանական արվեստի բովանդակության եւ միջոցների մասին։ Նրա արվեստի գործերն ուղիղ կապի մեջ են բնապահպանության եւ մարդկային արժեքների հետ, նրանք ի զորու են ազդել հանդիսատեսի վրա, փոխել նրա մտածելակերպն ու գործողությունները։

 Աննա-Լեա Կոպպերին միջազգայնորեն հայտնի արվեստագետ է Ֆինլանդիայից: Ներկայումս նա Երևանում է, աշխատում է կոնցեպտուալ արվեստի ոլորտում`կիրառելով բազմազան մեդիաներ։  Նա Երևան է ժամանել ծանոթանալու հայկական արվեստի դաշտին: Կոպպերին ուսանել է Ֆինլանդիայում և Մոնպելյեի, Ֆրանսիա գեղարվեստի ակադեմիայում, այնուհետեւ ավարտել է նաև Դյուսելդորֆի, Գերմանիա Գեղարվեստի ակադեմիան (1996), ստանալով գեղեցիկ արվեստների մագիստրոսի կոչում։ Նա Կրթական գիտությունների հիմնական կուրս է անցել Հելսինկիում, Ֆինլանդիա (2010) եւ մասնակցել է Loikka Pro նկարահանման վարպետության դասերին, Ֆինլանդիայում (2010)։ Աննա-Լեա Կոպպերին առավել ճանաչված է իր բնապահպանական, ինտերակտիվ աշխատանքներով եւ տարածական քանդակներով։ Իր ,տեղին բնորոշե ինստալացիաներում Կոպպերին ուսումնասիրում է շրջակա միջավայրը եւ դրանում առկա իրավիճակներին վերաբերող հղացքներ` նյութի, լույսի եւ փոխգործողության միջոցով։ Նրա պերֆորմանսների, ինստալացիաների եւ քանդակների ստեղծման վրա իրենց ազդեցությունն են ունենում բնապահպանական, պատմական եւ հասարակական ասպեկտները։ Սկսած 1990-ականներից Աննա-Լեա Կոպպերիի աշխատանքները բազմիցս ցուցադրվել են Եվրոպայում եւ Ասիայում։ Նրա որոշ քանդակներ մշտական կերպով տեղադրված են Եվրոպայում։

Այս խորագրի վերջին նյութերը