Պետական եկամուտների կոմիտեի կողմից վերջին տարիներին իրականացվող բարեփոխումների հիմքում առանցքային դեր ու նշանակություն ունի կադրային քաղաքականությունը: Համակարգը բանիմաց և բարձրակարգ մասնագետներով անընդհատ համալրելու գործընթացը մշտապես գտնվում է ՊԵԿ ղեկավարության ուշադրության ներքո: Մի կողմից կարևորելով մասնագիտական կրթությունը, մյուս կողմից էլ գործնական հմտությունների առկայությունը, Պեկ-ը փորձում է կադրեր ընտրել` համադրելով այս որակները և առաջնությունը տալով խոստումնալից երիտասարդներին` Հայաստանում գործող ամենախոշոր տնտեսագիտական բարձրագույն ուսումնական հաստատությունից: Այդ նպատակով արդեն մի քանի տարի է, ինչ Պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև կայուն համագործակցություն է ձևավորվել: ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը պարբերաբար հանդիպումներ է ունենում բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և լավագույն ուսանողների հետ: Երկուստեք հեռանկարային այս համագործակցությունն ամիսներ առաջ ամրագրվել էր նաև պայմանագրով` հարկային և մաքսային ոլորտների մասնագիտացմամբ մագիստրոսի կրթական ծրագրի համատեղ իրականացման նպատակով:
Իսկ այսօր արդեն փոխգործակցության նոր հիմք է դրվում. Պետական եկամուտների կոմիտեն հերթական նախաձեռնությամբ է հանդես եկել. կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի անմիջական մասնկացությամբ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում բացվեցին համակարգչային, հարկային և մաքսային մասնագիտացված 3 լսարան: Իսկ դա նշանակում է, որ մագիստրոսական կրթության երկու տարիների ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան հարկային վարչարարություն, մաքսային վարչարարություն և տնտեսագետ-վերլուծաբաններ ուղղություններով մասնագիտությունները ստանալ հիմնովին վերանորոգված և կահավորված հարմարավետ լսարաններում` համալրված ժամանակակից համակարգչային տեխնիկայով և ուսումնառության համար անհրաժեշտ նորագույն այլ սարքավորումներով, որոնց աշխատանքներն ամբողջությամբ իրականացվել են ՊԵԿ աջակցությամբ: Կոմիտեի նախագահը բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպմանն ընդգծել է, որ կրթական այս ծրագրերի շնորհիվ երկու տարի հետո կունենանք կադրային լուրջ ռեզերվ. □Կարծում եմ, որ աննախադեպ գործ ենք սկսել. նախ մագիստրատուրայի լավագույն շրջանավարտներին հնարավորություն կընձեռվի աշխատանքի անցնել կոմիտեում, մյուս կողմից էլ` լավագույն մասնագտները կհամալրեն մեր կադրային բազան□:
Իսկ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը ուրախությամբ նշել է, որ համագործակցության պայմանագիրը հաջողությամբ է կյանքի կոչվում. «Արդեն այս ուսումնական տարվանից մեր բուհում կիրականացվի հարկային և մաքսային ոլորտների մասնագիտացված պիլոտային մագիստրոսական ծրագիր: Վստահ եմ, որ այս լսարանները նոր որակ, շունչ ու լիցք կհաղորդեն ուսումնական գործընթացին»:
Ուսումնառության երկու տարիների ընթացքում 100 մագիստրոսներ ոչ միայն խորացված կուսումնասիրեն հարկային և մաքսային վարչարարություն, այլև հնարավորություն կունենան գործնական պարապմունքներն անցկացնել հենց ՊԵԿ-ում, լրագրողներին տեղեկացրել է կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը. □Մասնագիտացված այս լսարանները համագործակցության առաջին ծիլերն են: Նոր ուսումնական տարվանից կսկսվեն դասընթացները, միաժամանակ փոխգործակցությունը կշարունակվի մյուս ուղղություններով ևս□:
Ըստ կոմիտեի ղեկավարի, համակարգը որակյալ մասնագետներով համալրելու խնդիրը մշտապես կոմիտեի ղեկավարության տեսադաշտում է: Երևանի ուսումնական կենտրոնի, շուտով նաև Դիլիջանի ուսումնական կենտրոնի գործարկմամբ միաժամանակ նոր որակ ու մոտեցում կներդրվի ՊԵԿ կադրային քաղաքականությունում և ուսումնական գործընթացներում: «Մենք փորձում ենք Դիլիջանի ուսումնական կենտրոնին միջազգային կարգավիճակ շնորհել և նաև միջազգային փորձագետների միջոցով կազմակերպել ուսումնական գործընթացը»,- ընդգծել է Գագիկ Խաչատրյանը:
Կոմիտեի ղեկավարի խոսքերով, ՊԵԿ-ը մտադիր է նաև անվանական կրթաթոշակ սահմանել լավագույն ուսանողների համար, ինչպես նաև հոգալ անապահով ընտանիքների ուսանողների կրթական ծախսերը:
Իսկ ի նշան երախտագիտության` համատեղ կրթական ծրագրի իրականացման և բուհին ցուցաբերած նյութատեխնիկական աջակցության համար, ՀՊՏՀ ռեկտորատի կողմից Գագիկ Խաչատրյանին շնորհվեց □ՀՊՏՀ բարեկամ□ պատվավոր կոչում: Միաժամանակ ռեկտորը կոմիտեի նախագահին նվիրեց կրթությունը, գիտությունը, ինտելեկտը խորհրդանշող հուշանվեր: Համատեղ ծրագրերն իրականություն դարձնելու գործում գործուն ներգրավվածության համար հուշանվեր ստացավ նաև նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը:
Համագործակցության ընդլյանում ՊԵԿ-ի և ՀՊՏՀ-ի միջև
Կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հարկային և մաքսային մասնագիտացված լսարանների բացման հանդիսավոր արարողությանը

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին