Մովսես Շահվերդյան. «Քաղաքապետարան կանցնեն ՀԱԿ–ը, ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն և ՀԱՍԿ–ը»
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մովսես Շահվերդյանը վստահություն է հայտնել, որ Երևանի ավագանու ընտրություններում 7 տոկոսի շեմը կհաղթահարեն ՀԱԿ-ը, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀԱՍԿ-ը։
-Մնացած կուսակցությունները ժողովրդին ընտրությունից ընտրություն են հիշում։ Մենք ժողովրդից կտրված կուսակցություն չենք և պաշտոնների մոլուցքով չենք տառապում։ Մեր խնդիրը 7 տոկոսը հաղթահարելն է։
Նա նաև նշել է, որ, ի տարբերություն ՀԱՍԿի, որը վստահության խնդիր պետք է լուծի, մյուս կուսակցություններին ժողովուրդը պետք է ոչ թե վստահի, այլ գնահատի.
-Մեզ չեն ճանաչում, և մենք վստահություն ստանալու խնդիր ունենք։ Մինչդեռ մյուս կուսակցություններին, բացի Տիգրան Կարապետյանի Ժողովրդական կուսակցությունից, ժողովուրդը պետք է ոչ թե հավատա կամ չհավատա, այլ գնահատի իշխանության մեջ եղած ժամանակ իրենց կատարած աշխատանքի հիման վրա։
Նրա կարծիքով՝ Հայաստանում չի ձևավորվել կայացած քաղաքական դաշտ, իսկ ներկայիս քաղաքական դաշտն իր որակով չի կարող բավարարել Հայաստանի և հայ ժողովրդի պահանջներին։ Ստեղծված վիճակը բարելավելու համար, ըստ Մովսես Շահվերդյանի, պետք է գործի արդար ընտրությունների համակարգ։ Իսկ ընտրությունների ժամանակ մրցակցությունը պետք է ընթանա ծրագրերի և գաղափարների միջև։