Տնտեսական

17.01.2011 15:19


Հայաստանը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով 139-րդ տեղում է

Հայաստանը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով 139-րդ տեղում է

ԱՄՆ Ազգային հետախուզության ծառայության 230 երկրների տնտեսության վիճակի վերաբերյալ հրապարակած տվյալների համաձայն՝ վերլուծվել է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ չափաբաժինը (հիմնականում 2010թ-ի տվյալներով)։

ԱՀԾ տվյալների համաձայն՝ Հայաստանը տեղում 139-րդ տեղում է՝ ամեն շնչին բաժին ընկնող 5,800 դոլար ցուցանիշով։ Ռուսաստանը գտնվում է 72 տեղում ($ 15,900). վարկանիշային աղյուսակում նրանից առաջ են գտնվում Լիտվան (ավելի քան $ 15,900) և Էստոնիան ($ 19,000)։ ԱՊՀ այլ երկրներից Բելոռուսը հայտնվել է 88-րդ տեղում($ 13,400), Ղազախստանը՝ 93-րդում($ 12,500), Թուրքմենստանը՝ 129-րդում է($ 7,400), Ադրբեջանը՝ 103-րդ ($ 11,000), Վրաստանը՝ 153-րդ($ 4,800), իսկ Ուզբեկստանը գտնվում է 167-րդ տեղում($ 3,10)։

Ուկրաինան այդ վարկանիշային աղյուսակում 134-րդ սյունակում է($ 6,700), նրանից առաջ են Գայանան $ 6800 դոլարով և Նամիբիան՝ $ 6900 դոլարով։

Աղյուսակի առաջին հնգյակն ունի հետևյալ տեսքը՝ Քաթար($ 145,300), Լիխտեյնշտեյն($ 122,100), Լյուքսեմբուրգ($ 81,800), Բերմունդներ($ 69,900), Սինգապուր($ 62,200)։ ԱՄՆ-ը գտնվում է միայն 11-րդ տեղում($ 47,400)։

Այս խորագրի վերջին նյութերը