Լրահոս

20.05.2009 16:02


ՀԱԿ–ի և ՕԵԿ–ի ընտրական ցուցակներից թեկնածուներ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել

ՀԱԿ–ի և ՕԵԿ–ի ընտրական ցուցակներից թեկնածուներ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել

Երևանի ավագանու 2009թ. մայիսի 31-ի ընտրություններին «Հայ ազգային կոնգրես» դաշինքի ընտրական ցուցակում ներառված թեկնածու Իսահակ Ժորայի Մալխասյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ՀՀ ԿԸՀ։ Այսօր հրավիրված նիստում ԿԸՀ-ն որոշել է ՀԱԿ ավագանու ցուցակում 148-րդ համարը զբաղեցնող Ի. Մալխասյանի գրանցումը ուժը կորցրած ճանաչել։

Ինքնաբացարկի իրենց դիմումների համաձայն՝ ՀՀ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել նաև «Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնածուներ Գագիկ Գուրգենի Բաղդասարյանի, Կարեն Պավլիկի Մարգարյանի, Հասմիկ Ալֆրեդի Բաղդասարյանի, Կարապետ Մնացականի Շահինյանի և Քրիստինե Վոլոդյայի Օհանյանի գրանցումները։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը