Քաղաքական

13.04.2012 14:50


ՀԱԿ անդամ. «ԲՀԿ անկեղծությանը դեռ կասկածելու տեղիք չունեմ»

ՀԱԿ անդամ. «ԲՀԿ անկեղծությանը դեռ կասկածելու տեղիք չունեմ»

Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանն այսօրվա ասուլիսին պատասխանելով հարցին՝ արդյոք «Բարգավաճ Հայաստանը» նույն խաղը չի՞ խաղում, ինչ որ ՕԵԿ-ը 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ, ասել է. «Իրենց անկեղծությանը դեռ կասկածելու տեղիք չունեմ: Բայց երաշխիքներ չեմ կարող տալ. իրենք պետք է տան պատասխանը»։

ՀԱԿ անդամը ԲՀԿ–ն չի համարում ընդդիմադիր, սակայն կարծում է, որ իր նախընտրական գործունեությամբ այն ընդդիմանում է, և ընդդիմանում է հենց ՀՀԿ-ին:

«–Ընտրությունների վերահսկողության համար միասնական շտաբի ձևավորման փաստաթղթի տակ ԲՀԿ-ի ստորագրությունը ևս հաստատում է այն միտքը, որ կոալիցիայի անդամը չի կիսում իր գործընկերոջ` ՀՀԿ-ի մոտեցումները,–ընդգծել է բանախոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը