Տնտեսական

13.04.2012 12:44


Հայաստանում աշխատողի իրավունքները պաշտպանված չեն

Հայաստանում աշխատողի իրավունքները պաշտպանված չեն

«Հայաստանում աշխատողի իրավունքները պաշտպանված չեն։ Գործատուն իր աշխատողին աշխատանքից կարող է հեռացնել՝ նրան տալով 30-օրյա ժամկետ, իսկ աշխատողը աշխատանքից դուրս գալուց 30 օր առաջ պետք է այդ մասին տեղեկացնի գործատուին»,–այսօրվա ասուլիսին, խոսելով Աշխատանքային օրենսգրքի բացերի մասին, ասել է Աշխատանքի իրավունքի պաշտպանի հաշտարարի գրասենյակի նախագահ Արթուր Սարգսյանը։

Ըստ բանախոսի այսօր մեր երկիրն այնպիսին է, որ չենք կարող ասել, թե ինչ կլինի այդ 30 օրվա ընթացքում: «Դա չափազանց մեծ թիվ է և անհավասարություն կա այստեղ: Աշխատանքային օրենսգրքում բացերը շատ են և մենք առաջիկայում պատրաստվում ենք զեկույց ներկայացնել կառավարությանը»,- ասել է Սարգսյանը՝ նշելով, որ  ՀՀ աշխատանքային օրնեսգրքում կան հոդվածներ, որոնցից պետք է ազատվել:

Նույն ասուլիսին մասնակցող Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը չհամաձայնվեց՝ ասելով, թե ՀՀ աշխատանքային օրենսգիրքը հաջողված է, պարզապես մարդկանց ավելի լավ իրազեկել է հարկավոր:

«Մեծ ձեռնարկություններում համապատասխան մասանգետներ կան, որոնք տեղեկացնում են աշխատանքային պայմանագրի կետերը, բացատրում օրենքները, սակայն նման մասնագետներ վարձելու հնարավորություն չունեն փոքր ձեռնարկությունները»։

Գագիկ Մակարյանը չհերքեց, սակայն, որ աշխատանքային հարաբերություններում թերություններ կան թե՛ մասնավոր, թե՛ պետական հատվածում, որի մեղավորությունը երկկողմանի է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը