Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Լևոն Մկրտչյանին և ՀՅԴ Բյուրոյի քաղաքական հարցերի ու Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ երկրի ղեկավարը ողջունել է Ստեփանակերտում «Հայի դատի հիմնախնդիրները և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները» թեմայով միջոցառման անցկացումը` այն համարելով կարևոր թե ներքին և թե արտաքին քաղաքական տեսանկյունից:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի խորհրդատու Գեորգի Պետրոսյանը և ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:
Արցախի նախագահն ընդունել է ՀՅԴ անդամներին