Գաբրիել Սունդուկյանի հուշատախտակի բացման արարողություն Թբիլիսիում
Ապրիլի 11-ին Վրաստանում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի, Վրաստանի գրողների միության, Թբիլիսիի հայերի միության, քաղաքային խորհրդարանի (Սաքրեբուլո) ներկայացուցիչների և համայնքային ճանաչված գործիչների մասնակցությամբ տեղի ունեցավ հայ ռեալիստական դրամատուրգիայի, ազգային արևելաեվրոպական թատրոնի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանի հուշատախտակի վերաբացման արարողությունը` Թբիլիսիի Մաչաբելի №9 հասցեում, որտեղ 1825-1912 թթ. ապրել և վախճանվել է հայ մեծանուն դրամատուրգը:
Հուշատախտակի բացման առթիվ ելույթ է ունեցել Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, ով իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Գաբրիել Սունդուկյանն իր ամբողջ ստեղծագործական և հասարակական գործունեությամբ ծառայել է հայ և վրաց ժողովուրդների բարեկամությանը: Ուստի բնականոն է, որ հայ մեծ դրամատուրգին նվիրված հուշատախտակն այսօրվանից տեղ է գտնելու նրա սիրած քաղաքում` Թբիլիսիում, ի նշանավորումն նրա ստեղծագործության ու անբասիր կյանքի նկատմամբ խորին հարգանքի և երախտագիտության: Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա իր մեծանուն գործչին, սակայն մեզ համար հատկապես հաճելի է, որ նրան հիշում են նաև Վրաստանում, ինչի վառ վկայությունն այսօրվա միջոցառումն է»:
Գաբրիել Սունդուկյանի հուշատախտակի բացման արարողությանը հանդես են եկել նաև Վրաստանի գրողների միության նախագահ տիկին Մակղվալա Գոնաշվիլին, ինչպես նաև Թբիլիսիի քաղաքային խորհրդարանի (Սաքրեբուլո) ներկայացուցիչը: