Աշխարհն այսօր տոնում է Ռոք-ն-ռոլի համաշխարհային օրը
Այսօր՝ ապրիլի 13-ին, աշխարհը տոնում է Ռոք-ն-ռոլի համաշխարհային օրը (World Rock-n-roll Day): Տոնի առիթը՝ 1954թ. ապրիլի 12-ին Բիլ Հեյլիի ձայնագրած «Rock Around The Clock» սինգլն է:
20-րդ դարի կեսերին Միացյալ Նահանգներում արագորեն սկսվեց տարածվել ռիթմ-ընդ-բլյուզը: Սակայն պետական օղակներն ամեն ինչ անում էին՝ չմասայականացնելու նոր ոճը։
Սակայն Քլիվլենդի ռադիոկայանի դիջեյ Ալան Ֆրիդը համարձակվեց եթեր հեռարձակել ռիթմ-ընդ-բլյուզ ոճի ձայնագրություն: Իսկ սպիտակամորթ հանրությանը չցնցելու համար այլ անուն հորինեց` ռոք-ն-ռոլ։ Calend-ը հիշեցնում է, որ Ռոք-ն-ռոլի առաջին սպիտակամորթ կատարողը դարձավ երգիչ-կիթառահար Բիլ Հեյլին, ում երգերը մեծ հաջողություն ունեցան: Ուղղության հիմնադիրներից էր նաև լեգենդար Էլվիս Փրեսլին։