Թիվ 2 ընտրատարածքում խախտվել է ՀՀ Ընտրական օրենգրքի 20-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը
Քարոզչական պաստառ տեղադրելու նպատակով ս.թ. ապրիլի 6-ին թիվ 2 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Վլադիմիր Կարապետյանը պայմանագիր է կնքել «ԷԳԱ» ՍՊ ընկերության հետ և կատարել է համապատասխան վճարում: Բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ քարոզչական պաստառը տեղադրվելու է ընկերության պատկանող թիվ 22 (Նոր Նորքի 4-րդ եւ 5-րդ զանգվածների միջնամասում) վահանակի վրա: Այն մինչ օրս էլ զբաղեցրած չէ:
Թեև պայմանագրում չկա որեւէ կետ Երևանի քաղաքապետարանի հետ համաձայնեցնելու անհրաժեշտության վերաբերյալ, ընկերությունը հիմնավորում է պայմանագրի չկատարելը Երևանի քաղաքապետարանից համապատասխան թույլտվության բացակայությամբ: Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ առանց թույլտվության պայմանագիրը չի կարող կատարվել:
Վ. Կարապետյանը անձամբ տեղեկացրել է թիվ 2 ընտրատրածքային ընտրական հանձնաժողովի նախագահին առաջացած խնդրի մասին՝ խնդրելով վերջինիս ձեռնարկել միջոցներ՝ քարոզչական հավասարությունը վերականգնելու համար:
Հաշվի առնելով ՀՀ պատկան մարնինների և «ԷԳԱ» ՍՊ ընկերության անգործությունը՝ մի դեպքում քարոզչության հավասարությունը ապահովելու, մյուս կողմից՝ պայմանագիրը կատարելու ուղղությամբ, Վլադիմիր Կարապետյանի նախընտրական շտաբը հայտարարում է, որ թիվ 2 ընտրատրածքի ընտրական հանձնաժողովի, Երևանի քաղաքապետարանի և «ԷԳԱ» ՍՊ ընկերության կողմից համակարգված գործողությունների արդյունքում թիվ 2 ընտրատրածքում խախտվել է ՀՀ Ընտրական օրենգրքի 20-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը: Պետական մարմինների կողմից մասնավոր ընկերությանը ճնշելու միջոցով հերթական փորձն է արվում ստեղծելու ընտրապայքարի անհավասար պայմաններ ՀՀԿ թեկնածուի և Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների միջեւ:
Թիվ 2 ընտրատրածքի պատգամավորի թեկնածու Վլադիմիր Կարապետյանի նախընտրական շտաբ