Բեռնար Ֆասիե. «Հայ–ադրբեջանական հակամարտությունը և հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը չպետք է նույնացնել»
Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն կոչ է արել հայ-ադրբեջանական հակամարտությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ չկապել
-Մենք հայ-ադրբեջանական հակամարտությունը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը դիտարկում ենք զուգահեռ։ Իսկ ըստ Էվկլիդեսի երկրաչափության՝ զուգահեռ ուղիները երբեք չեն խաչվում,- ընդգծել է Ֆասիեն։
Նա միաժամանակ նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատումը կարող է դրական անդրադառնալ տարածաշրջանի վրա, սակայն սպասել դրական ազդեցություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա՝ չարժե։ Ֆասիեն Թուրքիայի կառավարությանը կոչ է արել այդ երկու հարցերն իրար չկապել և հաշվի առնել բանակցող կողմերի վրա միջազգային ճնշումները, որոնք նպատակ ունեն կողմերին համոզել՝ զիջումների գնալ հանուն հակամարտության լուծման։ Համանախագահն ընդգծել է, որ մինչև հիմա Մինսկի խումբն առաջարկել է հասնել ժամանակավոր վիճակի հաստատման, որը տարածաշրջանի որևէ երկրի համար չի դառնա «բելլի կազուս» (պատերազմ հայտարարելու պատճառ)։
-Մենք չենք ձգտում Լուսնին հասնել, այլ ձգտում ենք լուծել այն, ինչ այսօր հնարավոր է լուծել,-ավելացրել է համանախագահը։
Ֆասիեն նշել է, որ Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առջիկա հանդիպումը թույլ կտա հասկանալ, թե հակամարտող կողմերը ո՞ր հարթության վրա են պատրաստ ժամանակավոր համաձայնության հաշվին կոնսենսուսի գալ։ Ինքը՝ Ֆասիեն, տրամադրված է լավատեսորեն և լիահույս է. «Թունելը երկար է, բայց նրա վերջում լույս է երևում»։

Ըստ «Ռեգնումի»