Այս քարոզարշավը գնալով առավել հետաքրքիր է դառնում իր «նոու հաուներով»: Մասնավորապես, քարոզչական նորարարությամբ հատկապես աչքի է ընկնում «Օրինաց երկիր» կուսակցությունը: Այն, ինչ անում է այս կուսակցությունը՝ գոնե ինչ-որ կերպ 5 տոկոսի շեմը հաղթահարելու համար, այլ կերպ, քան քարոզչական ավանտյուրա, դժվար է անվանելը:
ՕԵԿ-ում հասկանում են, որ ինչքան էլ իրենց ղեկավարն ու մնացյալ ՕԵԿ-ականները օրվա մեջ մի քանի անգամ երդում ուտեն, որ ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին չեն դավաճանելու, ՀՀԿ-ն դժվար թե հատուկ եռանդ ներդնի՝ ՕԵԿ-ի համար թիվ նկարելու գործում: Ուստի, առաջնորդվելով՝ ՙխեղդվողի փրկությունն իր իսկ ձեռքերում է՚ հայտնի կարգախոսով, ՕԵԿ-ում մշակել են քարոզչական ավանտյուրայի կատարյալ մի նմուշ: ՕԵԿ նախարարներին հանձնարարված է տարբեր մարզերում, համայնքներում և քաղաքաներում տարբեր հեղինակությունների և կիսահեղինակությունների, որոնք կարող են ինչ-որ քանակի ձայն բերել՝ նախարարի հրամանով նշանակել գոյություն չունեցող պաշտոններում, մի սենյակ տալ նախարարությունում, ասելով, որ մայիսի 7-ից հետո մեքենա ու աշխատակազմ էլ կլինի:
Այսպես, օրինակ, մարդուն ասում են, որ դու այսօրվանից այսինչ համայնքի այսքան թվով տաքսիների աշխատանքի վերահսկողության վարչության պետն ես, հրամանդ կա՝ մնացածն էլ հետո կլինի: Եւ ոգևորված իր նոր «պաշտոնով» օրենքին անտեղյակ անձը սկսում է քրտնաջան աշխատել այն կուսակցության համար, որն իրեն նման պատասխանատու պաշտոն է վստահել: Ի դեպ, նման քարոզչական ավանտյուրայով ՕԵԿ նախարարներն արդեն «աշխատանքի» են ընդունել մեծ թվով մարդկանց, որոնց վրա, որպես նման «բարձր» պաշտոնի փոխհատուցում, դրված է ՕԵԿ-ի համար կոնկրետ թվաքանակով ձայն բերելը:
Մի խոսքով, որոշ քաղաքական ուժերի մտքի նորարարական թռիչքն ուղղակի անսպառ է: Մնում է հուսալ, որ մայիսի 7-ին, երբ կպարզվի, որ հորինովի պաշտոններում նշանակված մարդիկ ընդամենն օգտագործվել են, վերջիններս անակնկալի չեն գա:
ՕԵԿ-ը «նշանակումներ» է անում չեղած պաշտոններում

Mardik.am