Սամվել Սևադայի անհատական ցուցահանդեսը Ազգային ժողովում
Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել գեղանկարիչ, լուսանկարիչ Սամվել Սևադայի գեղարվեստական լուսանկարչության անհատական ցուցահանդեսը։
Սամվել Սևադան 20 տարի շարունակ աշխատել և ստեղծագործել է Միացյալ Նահանգներում։ Լուսանկարիչը լրագրողներին ասել է, որ Հայաստան վերադառնալուց հետո շրջել է Արևմտյան Հայաստանում և հայկական արմատներ փնտրելով՝ լուսանկարներ արել։
-Հասարակ մարդկանց նկարելն առանձնակի հաճույք է. հասարակ մարդու մեջ ավելի շատ խոր բաներ կան, որոնք պետք է բացահայտել,- ասել է Սամվել Սևադան։
Ազգային ժողովում լուսանկարիչը ցուցադրվում է խորհրդարանի փոխխոսնակ Արևիկ Պետրոսյանի հրավերով։