Լրահոս

12.04.2012 18:06


ՀԱԿ–ը հակաքարոզչությամբ չի զբաղվի ՀՅԴ, «Ժառանգության» և «Բարգավաճ Հայաստանի» դեմ

ՀԱԿ–ը հակաքարոզչությամբ չի զբաղվի ՀՅԴ, «Ժառանգության» և «Բարգավաճ Հայաստանի» դեմ

Այսօր Աբովյանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ  Հայ Ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում  ներկայացրեց ընտրապայքարում ՀԱԿ սահմանած միակողմանի կանոնները: 

«Ակտիվորեն մասնակցել ընտրությունների վերահսկողությանն ու օրինականության պահպանմանն ուղղված բոլոր անկեղծ նախաձեռնություններին, ասում եմ անկեղծ նախաձեռնություններին, որովհետև կան նաև թատերական նախաձեռնություններ, որոնք արվել են Նիկոյանի, Դավիթ Հարությունյանի կողմից: Սրանց հետ մենք գործ չունենք: Մասնավորապես, անկեղծ նախաձեռնություն ասելով` ես նկատի ունեմ Հ. Յ. Դաշնակցության, «Ժառանգության» «Բարգավաճ Հայաստան»-ի և Կոնգրեսի կողմից ձևավորված միասնական շտաբի գործունեությունը: Սա շատ կարևոր փաստ է:
Քննադատության հիմնական թիրախ դարձնել սարգսյանական վարչախմբի գլխավոր հենասյուները` Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և նրա կույրաղիքը հանդիսացող «Օրինաց երկրին»: 
Հակաքարոզչությամբ չզբաղվել, առավել ևս անձնական բնույթի որակումներով հանդես չգալ մյուս քաղաքական ուժերի, մասնավորապես միասնական շտաբում մեր գործընկերները հանդիսացող ՀՅԴ, «Ժառանգության» և «Բարգավաճ Հայաստանի» ու նրանց թեկնածուների դեմ:
Միևնույն ընտրատարածքներում Կոնգրեսը և նշված կուսակցությունները ներկայացնող թեկնածուների առկայության պարագայում առաջնորդվել բացառապես փոխադարձ հարգանքի, ազնիվ մրցակցության և արդար ընտրությունների անցկացման շուրջ համագործակցության սկզբունքներով:
Անկախ այն բանից` մեր գործընկերներր կհարգեն, թե կխախտեն այս կանոնները Հայ Ազգային կոնգրեսը հաստատակամ է որևէ պարագայում չշեղվել դրանցից»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը