Լրահոս

12.04.2012 17:37


Օգնության կոչ

Օգնության կոչ

 «ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ»  հասարակական կազմակերպությունը,մի շարք խնդիրներից բացի, զբաղվում է հաշմանդամների,  մասնավորապես կույրերի եւ  մնացորդային տեսողություն ունեցող անձանց  հիմնախնդիրներով: Հայաստանի Հանրապետությունում  կույր եւ մնացորդային տեսողություն ունեցողների ընդհանուր թիվը կազմում է 12537անձ, որոնց մեծ մասն ունի ընտրելու իրավունք,սակայն չունեն  իրազեկման պատշաճ հնարավորություն, որի հետեւանքով նրանցից շատերը չեն մասնակցում ընտրություններին, քանի որ չեն կարողանում լիարժեք ծանոթանալ  նախընտրական ծրագրերին ,մինչդեռ նախընտրական ծրագրերին ծանոթ լինելն է,որ հնարավորություն է տալիս անձին կատարելու իր ընտրությունը:

          ՈՒստի  «ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ» հասարակական կազմակերպությունը կոչ է անում Ազգային Ժողովի առաջիկա կայանալիք ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական կուսակցություններին եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին, որպես արդյունավետ միջոց, իրենց նախընտրական ծրագրերը կույր եւ մնացորդային տեսողություն ունեցող ընտրազանգվածին տրամադրել ձայնասկավառակների միջոցով: Դրանով իսկ նպաստելով՝  կույր եւ մնացորդային տեսողություն ունեցող անձանց իրազեկման իրավունքի վերականգնմանը եւ ընտրական իրավունքի իրացմանը:

             «ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ» հասարակական կազմակերպությունը պատրաստ  է համագործակցել եւ աջակցել բոլոր այն քաղաքական ուժերին,որոնք ցանկություն կհայտնեն  իրականացնել  նշված առաջարկը : 

Հարգանքներով՝   «ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ  ԻՐԱՎՈՒՆՔ»  ՀԿ  նախագահ

Մհեր Վասիլյան

098 79 30 50            

Այս խորագրի վերջին նյութերը