Վահե Հովհաննիսյան. «Պետք է վերացնել քաղաքական մենաշնորհը»
«Երկրի առջև ծառացած լրջագույն խնդիրների լուծման, առաջընթացի ու զարգացման, երկրում ներքին թշնամանքի մթնոլորտի բացառման համար անհրաժեշտ պայման է առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում քաղաքական մենաշնորհի վերացումը: Որևէ ուժ չպետք է ունենա քաղաքական մենաշնորհ: Սա բերում է լճացման և հասարակական ստագնացիայի:
Սա սկզբունքային խնդիր է: Այստեղ զիջումներ հնարավոր չեն: Սա պետք է դառնա քաղաքական սկզբունք և ոչ թե խնդիրները անձնավորելու պատրվակ: Ես, լինելով «Բարգավաճ Հայաստանի» քաղաքական թիմի ներկայացուցիչ, ինքս դեմ եմ, որ ԲՀԿ-ն ունենա քաղաքական մենաշնորհ: Այո, ԲՀԿ-ն այսօր ունի շատ բարձր վարկանիշ, և երկրում ստեղծված է բացառիկ հնարավորություն` քաղաքական լայն համախմբման համար»,– «7 օրի» հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ համամասնական ցուցակի յոթերորդ հորիզոնականը զբաղեցնող Վահե Հովհաննիսյանը: