Լրահոս

12.04.2012 16:10


«Փակ քվեարկության» արդյունքներով խորհրդարան են անցնում ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՀԿ–ն և ՀՅԴ–ն

«Փակ քվեարկության» արդյունքներով խորհրդարան են անցնում ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՀԿ–ն և ՀՅԴ–ն

«500 Ձայն» հասարակական հետազոտությունների խումբն ապրիլի 6-ից  Երևանում սկսել էր «Փակ քվեարկություն» ծրագրի իրականացումը: Խմբի կամավորները Երևանի բոլոր վարչական շրջաններում անցկացրել են  հարցում: Հարցաթերթիկը հիշեցնում էր քվեաթերթիկ, որում նույն հաջորդականությամբ ընդգրկված են բոլոր այն կուսակցություններն ու դաշինքները, որոնց անունները զետեղված են լինելու խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քվեաթերթիկում: Հարցաթերթիկը քվեաթերթիկի տեսքով է արվել հնարավորին չափով ընտրությունների մթնոլորտն ապահովելու համար:

Բոլոր վարչական շրջաններում  «քվեարկությունը» սկսվել է նույն ժամին և նույն ժամին էլ ավարտվել  է: Հարցումը տևել  է երեք օր: Յուրաքանչյուր օր հարցմանը մասնակցել է 800 հոգի: Հարցաթերթիկ-քվեաթերթիկի հետ միաժամանակ քաղաքացիներին տրվել են ծրարներ: Հարցաթերթիկը դրվել է ծրարի մեջ և այն փակ վիճակում ետ է վերադարձվել: Ընդ որում, չի նշվել քվեարկողի անուն, ազգանունը եւ նույնիսկ տարիքն ու սեռը: Սրանով ապահովվել է հարցում-քվեարկության լիակատար գաղտնիությունը: Միաժամանակ արվել է ամեն ինչ, որ ապահովվի սոցիալական եւ տարիքային բոլոր շերտերի ընդգրկվածությունը այն նույն տոկոսային հարաբերակցությամբ, որով նրանք սովորաբար մասնակցում են ընտրություններին:

2.400 քվեաթերթիկներից անվավեր է ճանաչվել 384-ը: Անվավեր են համարվել մեկից ավելի նշումներով հարցաթերթիկները, ինչպես նաև զանազան այլ գրառումներով կամ չքվեարկվածները:

«Եթե ԱԺ ընտրությունները կայանան այս կիրակի»  գրառմամբ 2016 վավեր  քվեաթերթիկ- հարցաթերթիկների հաշվարկը տվել է հետևյալ  պատկերը.

ԲՀԿ – 41,5%

ՀՀԿ – 20,5%

ՕԵԿ – 2,5%

Ժառանգություն – 4%

ՀԱԿ – 22,5%

Միավորված հայեր կուսակցություն – 0,8%

ՀԿԿ – 0,7%

ՀՅԴ – 7%

Հայաստանի Դեմոկրատական Կուսակցություն – 0,5%

Այս խորագրի վերջին նյութերը