Կստեղծվեն հայ–ռուսական համատեղ ռազմական ձեռնարկություններ
Այսօր Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայկական և ռուսական ազգային մասերի համատեղ ընդլայնված նիստը, որի շրջանակներում քննարկվելու են Հայաստանի տարածքում սպառազինության և ռազմական տեխնիկայի նորոգման և տեխնիկական սպասարկման համատեղ ձեռնարկությունների ստեղծման բնագավառում համագործակցության հարցեր, ինչպես նաև ՀՀ ՊՆ և ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության միջև 2010թ.-ի օգոստոսի 10-ին կնքված «Փոխըմբռնման հուշագրի» իրականացման ընթացքը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը լրագրողներին հայտնել է, որ նիստի ընթացքում նախատեսվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ պաշտպանական համալիրների համար համատեղ ձեռնարկությունների ստեղծման հարցերի քննարկում: «Հայաստանում համատեղ ռազմական ձեռնարկություններն ստեղծվելու են տեղական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների հենքի վրա կամ կկառուցվեն նոր գործարաններ: Նախատեսվում է նաև համապատասխան իրավափաստաթղթային բազա ստեղծել` ստորագրվելու են համագործակցության պայմանագրեր հայկական և ռուսական ռազմաարդյունաբերական գործարանների միջև»,–ասել է Սեմերիկովը։
Կստեղծվեն հայ–ռուսական համատեղ ռազմական ձեռնարկություններ
Այսօր Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայկական և ռուսական ազգային մասերի համատեղ ընդլայնված նիստը, որի շրջանակներում քննարկվելու են Հայաստանի տարածքում սպառազինության և ռազմական տեխնիկայի նորոգման և տեխնիկական սպասարկման համատեղ ձեռնարկությունների ստեղծման բնագավառում համագործակցության հարցեր, ինչպես նաև ՀՀ ՊՆ և ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության միջև 2010թ.-ի օգոստոսի 10-ին կնքված «Փոխըմբռնման հուշագրի» իրականացման ընթացքը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը լրագրողներին հայտնել է, որ նիստի ընթացքում նախատեսվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ պաշտպանական համալիրների համար համատեղ ձեռնարկությունների ստեղծման հարցերի քննարկում:
«Հայաստանում համատեղ ռազմական ձեռնարկություններն ստեղծվելու են տեղական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների հենքի վրա կամ կկառուցվեն նոր գործարաններ: Նախատեսվում է նաև համապատասխան իրավափաստաթղթային բազա ստեղծել` ստորագրվելու են համագործակցության պայմանագրեր հայկական և ռուսական ռազմաարդյունաբերական գործարանների միջև»,–ասել է Սեմերիկովը։