Կքննարկվեն հայ-իրանական հարաբերությունների հեռանկարը
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) և ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնը 2009թ. մայիսի 21-ին, ժամը 11:00-ին համատեղ կազմակերպում են քննարկում'«Հայ-իրանականհարաբերություններիհեռանկարը»խորագրով, որը տեղի կունենա ՌԱՀՀԿ-ում:
Քննարկման ընթացքում կներկայացվեն երեք համառոտ զեկույցներ. ՌԱՀՀԿ վարչական տնօրեն Կարապետ Կալենչյանի, ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի և ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանի կողմից: Ի հավելումն՝ ՌԱՀՀԿ ավագ փորձագետ Մանվել Սարգսյանը հանդես կգա եզրափակիչ մեկնաբանություններով:
ՌԱՀՀԿ և ԵՊՀ Քաղաքակրթական ու մշակութային հետազոտությունների կենտրոնի կողմից համատեղ կազմակերպվող կլոր սեղանի շուրջ կքննարկվեն Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների հեռանկարները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ վերջերս Թեհրան կատարած այցի, ինչպես նաև էներգետիկայի և տրանսպորտի բնագավառում ստորագրված երկկողմ համաձայնագրերի լույսի ներքո:
Քննարկումը կանցկացվի հայերեն և անգլերեն լեզուներով:
Կքննարկվեն հայ-իրանական հարաբերությունների հեռանկարը
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) և ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնը 2009թ. մայիսի 21-ին, ժամը 11:00-ին համատեղ կազմակերպում են քննարկում' «Հայ-իրանական հարաբերությունների հեռանկարը» խորագրով, որը տեղի կունենա ՌԱՀՀԿ-ում: