Լրահոս

12.04.2012 08:32


ՀՅԴ ՀԵՄ. «Ո՛Չ ադրբեջանական քարոզչությանը»

ՀՅԴ ՀԵՄ. «Ո՛Չ ադրբեջանական քարոզչությանը»

Ապրիլի 12-ին՝ ժամը 15։00-ին, Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ ակումբում» տեղի է ունենալու կովկասյան ֆիլմերի փառատոն, որի շրջանակներում ցուցադրվելու են ադրբեջանական ֆիլմեր:

 Մենք՝ ՀՅԴ ՀԵՄ-ի անդմաներս, կոչ ենք անում Ձեզ միանալ բողոքի ակցիային, որը բխում է յուրաքանչյուր հայի սկզբունքներից: Ատելություն չունենալով որևէ մշակույթի նկատմամբ՝ չենք հանդուրժի Հայաստանում նման միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը:

  Քանի դեռ ամեն օր դիրքերում ադրբեջանցու փամփուշտներից հայ զինվոր է զոհվում, քանի դեռ ագրեսոր ադրբեջանը չի ճանաչել արցախահայության ինքնորոշման իրավունքը, քանի դեռ շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային կոթողները, քանի դեռ չի ճանաչել Սումգայիթի ցեղասպանությունը և վերջապես չի դադարել պետական մակարդակով Արցախի և ՀՀ հասցեին ռազմատենչ և ֆաշիստական հայտարարություններ անելուց՝ նման միջոցառումներն անթույլատրելի են:

 Փոխարենը՝ կազմակերպիչներին հորդորում ենք նախ Բաքվում կազմակերպել Սումգայիթի ցեղասպանությանը, ապա Անկարայում՝ Մեծ Եղեռնին նվիրված փաստավավերագրական ֆիլմերի ցուցադրություն:

Այս խորագրի վերջին նյութերը